Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Սիրելի՛ս,— ասաց Շվեյկը բարեհոգաբար,— ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե դու ինչու ուրախ չես, որ դիվիզիական դատարանը պաշտոնապես մեզ միանգամայն կարգին մարդիկ համարեց, որոնց դեմ նա ոչինչ չունի։ «Ճիշտ է, ես հարցաքննության ժամանակ ամեն կերպ դուրս էի պրծնում, բայց չէ՞ որ հենց այդպես էլ պետք է»,— շարունակ ասում էր փաստաբան Բասսը իր կլիենտներին։ Երբ աուդիտորն ինձ հարցրեց, թե մենք ինչո՞ւ էինք խուժել պարոն Կակոնի բնակարանը, ես նրան պատասխանեցի. «Ես կարծում էի, թե մենք պարոն Կակոնի հետ ավելի մոտիկից կծանոթանանք, եթե նրան հյուր գնանք»։ Դրանից հետո աուդիտորն ինձ այլևս ոչ մի բան չհարցրեց, դա նրան միանգամայն բավական էր։ Մեկընդմիշտ հիշիր,— շարունակեց Շվեյկն իր դատողությունները,— ռազմական դատարանի առաջ չի կարելի խոստովանել։ Կայազորի բանտում նստածս ժամանակ մի զինվոր խոստովանեց, իսկ այդ բանն իմանալուց հետո մյուս կալանավորները նրան մի լավ ջարդեցին ու ստիպեցին, որ իր խոստովանությունից հրաժարվի։

— Եթե ես մի անպատիվ բան արած լինեի, ոչ մի դեպքում չէի խոստովանի,— ասաց սակրավոր Վոդիչկան։— Իսկ եթե այդ տիպ աուդիտորն ինձ ուղղակի հարցնում է. «Կռվե՞լ եք»,— ապա ես նրան պատասխանում եմ. «Ճիշտ այդպես, պարոն աուդիտոր»։ «Այդ ժամանակ որևէ մեկին վիրավորե՞լ եք»։— «Իհարկե, պարոն աուդիտոր»։ Թող իմանա ո՜ւմ հետ է խոսում։ Ի՜նչ խայտառակություն, որ մեզ ազատեցին։ Ուրեմն, դուրս է գալիս, նա չհավատաց, որ ես գոտիս բզիկ-բզիկ արի այդ մաջար գյադաների վրա, որ նրանց լապշա դարձրի, նրանց վրա ուռուցքներ ու կապտուկներ թողի։ Դու այդ ժամանակ հո այնտեղ էիր և հիշում ես, որ երեք մաջար գյադաներ միանգամից ընկան վրաս, իսկ մի րոպե չանցած նրանք գետին էին ընկած և ես նրանց ոտքերովս կոխկռտում էի։ Եվ այդ բոլորից հետո մի ինչ-որ փսլնքոտ աուդիտոր հետաքննությունը կարճում է։ Դա նույնն է, որ նա ինձ ասեր. «Ամեն մի փսլնքոտ փորձում է կռիվ անել»։ Հենց որ պատերազմը վերջանա և քաղաքացի դառնամ, ես այդ փալասին կգտնեմ ու ցույց կտամ, թե ինչպես եմ կռիվ անում։ Հետո կգամ այստեղ, Կիրալուհիդա, և այնպիսի տուրուդմփոց կսարքեմ, որ աշխարհը չի տեսել. մարդիկ կթաքնվեն նկուղներում, հենց որ լսեն, որ եկել եմ Կիրալուհիդայի ավարաների, այդ բոսյակների, այդ սրիկաների հետ հաշիվ տեսնելու։


Գրասենյակում գործը ձեռաց վերջացրին։ Ֆելդֆեբելը, դեռևս ճաշից յուղոտված շրթունքներով, թղթերը հանձնելով Շվեյկին ու Վոդիչկային և այդ միջոցին չտեսնված լուրջ տեսք ընդունելով, չհապաղեց նրանց առաջ մի ճառ ասել, որով դիմում էր նրանց ռազմական ոգուն։ Նա, որ սիլեզիացի լեհ էր, իր ճառը համեմեց իրենց բարբառի գոհարներով, ինչպես, օրինակ. «Marekvium», «glupi rolmopsie», «krajcová sedmina», «sviňa porýpaňa», և «dum vám băne na mjesjnückovy vasi gzichty»[94]։

Յուրաքանչյուրին ուղարկեցին իր զորամասը։ Հրաժեշտ տալով Վոդիչկային, Շվեյկն ասաց․

— Հենց որ պատերազմը վերջանա, ինձ տեսության եկ։ Իրիկվա ժամը վեցից հետո ինձ միշտ կգտնես Բոիշչեի «Թասի մոտ» պանդոկում։

— Իհարկե, կգամ,— պատասխանեց Վոդիչկան։— Այնտեղ սկանդալ-մսկանդալ կլինի՞։

— Այնտեղ ամեն օր մի որևէ բան լինում է,— խոստացավ Շվեյկը։— Իսկ եթե շատ խաղաղ լինի, ինքներս մի բան կսարքենք։

Բարեկամները բաժանվեցին, և, երբ արդեն իրարից բավական հեռացել էին, ձերունի սակրավոր Վոդիչկան Շվեյկի հետևից գոռաց.

— Ուրեմն հոգ տար, որ գալուս ժամանակ որևէ զվարճալի բան լինի։

Ի պատասխան Շվեյկը գոռաց․

— Պատերազմից հետո անպայման արի։

Նրանք ավելի հեռացան իրարից, և հանկարծ բարաքների մյուս շարքի անկյունից լսվեց Վոդիչկայի ձալնը.

— Շվեյկ, Շվեյկ, «Թասի մոտ» պանդոկում ի՞նչ գարեջուր է լինում։

Եվ արձագանքի պես հնչեց Շվեյկի պատասխանը.

— Վելիկոկոպովի։

— Իսկ ես կարծում էի Սմիխովի,— հեռվից գոռաց սակրավոր Վոդիչկան։

— Այնտեղ աղջիկներ էլ կան,— աղաղակեց Շվեյկը։

— Դե, ուրեմն, պատերազմից հետո իրիկվա ժամը վեցին,— բղավեց Վոդիչկան։

— Ավելի լավ կլինի վեց և կեսին գաս, միգուցե ուշանամ,— պատասխանեց Շվեյկը։

Եվ մի անգամ ևս հեռվից լսվեց Վոդիչկայի ձայնը.

— Իսկ վեցին չե՞ս կարող գալ։

— Լավ, վեցին կգամ,— լսեց Վոդիչկան հեռացող ընկերոջ ձայնը։

Այդպես բաժանվեցին քաջարի զինվոր Շվեյկն ու ծերունի սակրավոր Վոդիչկան։

Wenn die Leute auseinander gehen,


Da sagen sie auf Wiedersehen[95].


Լիտավայի Բրակից դեպի Սոկալ

Պորուչիկ Լուկաշը կատաղած գնում-գալիս էր տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում։ Դա վաշտի, սարայում միջանցքից միայն տախտակներով անջատված մի մութ անկյուն էր, որտեղ կար մի սեղան, երկու աթոռ, նավթի մի շիշ և մի մահճակ։ Լուկաշի առաջ կանգնած էր ավագ գրագիր Վանեկը, որն այդ շենքում կազմում էր զինվորների ռոճկացուցակները, վարում զինվորների խոհանոցի հաշվետվությունը, մի խոսքով՝ ամբողջ վաշտի ֆինանսների մինիստրն էր, որ իր ամբողջ օրն այդտեղ էր անցկացնում և այդտեղ էլ քնում։ Դռան մոտ կանգնած էր Կրկոնոշի մորուքով մի հաստլիկ հետևակ զինվոր։ Դա Բալոունն էր, պորուչիկի նոր սպասյակը, որը զինվորական ծառայությունից առաջ Չեխական Կրումլովի մոտերքում ջրաղացպան էր եղել։

— Խոսք չունեմ, լա՜վ սպասյակ եք գտել ինձ համար,— դիմեց պորուչիկ Լուկաշը ավագ գրագրին,— խորապես շնորհակալ եմ այդ սյուրպրիզի համար։ Առաջին օրը ես նրան ուղարկում եմ սպայական խոհանոցից ճաշ բերելու, իսկ նա ճանապարհին կեսը լափում է։

— Կներեք, ես ճաշը թափեցի,— ասաց հաստլիկ հսկան։

— Ենթադրենք, թե այդպես է։ Թափել կարելի է սուպը կամ սոուսը, բայց ոչ ֆրանկֆուրտյան տապակած միսը։ Չէ՞ որ դու այնպիսի մի կտոր էիր բերել, որ մարդու եղունգի տակ կմնար։ Իսկ ի՞նչ էիր արել խնձորի ռուլետը։

— Ես…

— Սուտ մի ասա։ Լափել էիր։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы