Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Պորուչիկն այդ վերջին խոսքն արտաբերեց այնպես խիստ և այնպիսի եռանդագին ժեստով, որ Բալոունը ակամա երկու քայլ հետ-հետ գնաց։

— Ես խոհանոցում տեղեկացա, թե այսօր ճաշի համար ինչ էին պատրաստել։ Եղել է լյարդի կոլոլիկներով սուպ։ Կոլոլիկներն ի՞նչ ես արել։ Ճանապարհին հանել ես, ճի՞շտ է։ Իհարկե, ճիշտ է։ Հետո եղել է տավարի խաշած միս, հետո վարունգ։ Իսկ դա ի՞նչ ես արել։ Նույնպես լափել ես։ Եղել է երկու կտոր ֆրանկֆուրտյան տապակած միս, իսկ դու ինձ միայն կես կտոր էիր բերել։ Ճիշտ է։ Եղել է երկու կտոր խնձորի ռուլետ։ Ի՞նչ ես արել։ Լափել ես, Գոնջուկի մեկը, կեղտոտ խոզ։ Ասա, ի՞նչ ես արել խնձորի ռուլետը։ Ցեխի մե՞ջ ես գցել։ Ա՛խ դու, սրիկա։ Ցույց տուր, թե որտեղ է ցեխի մեջ ընկած։ Հա՜, մի շուն վազել գտել է այդ կտորն ու տարել, կարծես նրան դիտմամբ հրավիրած են եղել։ Աստվա՛ծ իմ։ Ռեխդ այնպես կջարդեմ, որ տակառի պես կուռչի։ Այս կեղտոտ խոզը դեռ համարձակվում է սուտ ասել։ Գիտե՞ս ով է քեզ տեսել։ Ավագ գրագիր Վանեկը։ Նա ինքն եկավ ինձ մոտ ու ասաց. «Համարձակվում եմ զեկուցել, պարոն պորուչիկ, ձեր Բալոունը, այդ շուն շանորդին, ձեր ճաշը լափում է։ Նայում եմ լուսամուտից, իսկ նա այնպես է հուպ տալիս, որ կարծես մի շաբաթ բան չի կերել»։ Լսեցեք, ավագ գրագիր, մի՞թե դուք չէիք կարող ինձ համար ավելի կարգին անասուն գտնել, քան այս ղոչուն է։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, մեր ամբողջ երթային վաշտում Բալուոնն ինձ ամենակարգին զինվորն էր թվում։ Սա այնքան դմբո է, որ չի կաբողանում միտը պահել հրացանի ոչ մի բռնելաձև, և եթե ձեռքը հրացան տան՝ վայ թե գլխներիս փորձանք բերի։ Վերջին վարժական հրաձգության ժամանակ, փուչ փամփուշտներով կրակելիս, քիչ էր մնում կողքինի աչքին խփեր։ Կարծում էի, որ կկարողանա գոնե այս ծառայությունը կատարել։

― Եվ ամեն օր լափել իր սպայի ճաշը,— ասաց Լուկաշը։— Կարծես իր բաժինն իրեն բավական չէ։ Հը՞, կարծեմ արդեն կուշտ ես։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես միշտ սոված եմ։ Եթե որևէ մեկի հացից մի կտոր մնամ է, իսկույն փոխանակում եմ սիգարետի հետ, և էլի ինձ հերիք չի անում, քանի որ այդպես եմ ծնվել։ Մտածում եմ, թե, ըհ՛ը, հիմա կուշտ եմ, բայց՝ չէ։ Մի րոպե անց փորս սկսում է ղռղռալ, կարծես բան չեմ կերել, և մեկ էլ տեսար այդ գարշելին, այսինքն փորս, նորից իրեն զգալ է տալիս։ Երբեմն մտածում եմ, թե իսկապես հերիք է, էլ տեղ չկա, բայց ի՜նչ։ Հենց որ տեսնում եմ մեկը բան է ուտում կամ մի հոտ եմ առնում, ստամոքսս կարծես ցախավելով մաքրված լինի, նորից սկսում է իր իրավունքները ներկայացնել։ Այդ ժամանակ պատրաստ եմ նույնիսկ մեխեր կուլ տալ։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես արդեն խնդրել եմ, թե արդյոք չի՞ կարելի ինձ կրկնակի բաժին տալ։ Այդ խնդրով ես Բուդեյովիցիում եղել եմ գնդի բժշկի մոտ, իսկ նա կրկնակի բաժնի փոխարեն ինձ երկու օր նստեցրեց լազարեթում և ամբողջ օրվա համար միայն մի թաս լողլող բուլյոն նշանակեց։ «Ես, ասում է, քեզ ցույց կտամ, սրիկա, թե ինչպես կարելի է սոված լինել։ Եթե մեկ էլ գաս, այստեղից դուրս կգաս չոփ դարձած»։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, ոչ միայն չեմ կարողանում համեղ բաժիններին անտարբեր նայել, այլև հասարակ բաներն էլ այնպես են ստամոքսս գրգռում, որ թուքս թափվում է։ Համարձակվում եմ խոնարհաբար ձեզ խնդրել, պարոն օբեր-լեյտենանտ, որ կարգադրեք ինձ կրկնակի բաժին տալ։ Եթե միս չի լինի, գոնե գարնիր տան,— կարտոֆիլ, կնեդլիկ, մի քիչ սոուս։ Դա հո միշտ ավելանում է։

― Բավական է հոգիս հանես քո լկտի օյիններով,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը։— Ասացեք, ավագ գրագիր, երբևէ տեսե՞լ եք ավելի լկտի զինվոր, քան այս դմբոն, ճաշը լափել է, և դեռ ուզում է, որ իրեն կրկնակի բաժին տան։ Այդ ճաշը դու չես մոռանա։ Ավագ գրագիր,― դիմեց նա Վանեկին,— տար սրան կապրալ Վեյդենհոֆերի մոտ, թող գուլյաշ բաժանելու ժամանակ այս սրիկային երկու ժամով ամուր կապի բակում, խոհանոցի մոտ։ Թող բարձր կապի, այնպես որ նա կանգնած լինի ոտքերի մատների վրա և վերևից տեսնի, թե կաթսայի մեջ գուլյաշն ինչպես է եփ գալիս։ Եվ այնպես արեք, որ այս անզգամը գուլյաշը բաժանելիս կապված լինի, որպեսզի բերանի թուքը գնա, ինչպես երշիկի խանութի մոտ պտիտ-պտիտ անող սոված շան բերանի թուքը։ Խոհարարին ասացեք, որ սրա բաժինը ուրիշի տա։

— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Գնա՛նք, Բալոուն։

Երբ նրանք արդեն դուրս էին գալիս, պորուչիկը նրանց կանգնեցրեց դռան առաջ և, ուղիղ նայելով Բալոունի սարսափահար դեմքին, հաղթականորեն ասաց.

— Հ՛ը, նպատակիդ հասա՞ր։ Բարի ախորժակ։ Իսկ եթե մեկ էլ այդպիսի օյին խաղաս գլխիս, ես առանց մի այլևայլության քեզ ռազմադաշտային դատարանի առաջ կկանգնեցնեմ։

Երբ Վանեկը վերադարձավ ու հայտարարեց, թե Բալոունն արդեն կապված է, պորուչիկ Լուկաշն ասաց.

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы