Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Դիվիզիայից նոր հրամաններ էին եկել, և անհրաժեշտ էր վերջանականապես ճշտել ժամանած Իննսունեմեկերորդ գնդի մարշրուտը, քանի որ ըստ նոր դիսպոզիցիայի՝ առաջվա մարշրուտով պետք է մեկներ Հարյուրերկուերորդ գնդի գումարտակը։

Ամեն ինչ անասելի խառնակված էր։ Ռուսները հարավ-արևելյան Գալիցիայից հապճեպ նահանջում էին, այնպես որ այստեղ ավստրիական մի քանի զորամասեր իրար էին, խառնվել։ Ավստրիական զորքերի դասավորության մեջ տեղ-տեղ գերմանական զորամասեր էին խրվել։ Այդ քաոսն ավելի սաստկացնում էին ռազմաճակատ եկող նոր երթային գումարտակներն ու մյուս զորամասերը։ Նույնը տեղի էր ունենամ և ճակատամերձ գոտում։ Օրինակ, այստեղ, Սանոկում, որտեղ հանկարծակի հայտնվեց գերմանական հանովերյան դիվիզիայի ռեզերվը՝ մի գնդապետի հրամանատարությամբ, որն այնքան զզվելի հայացք ուներ, որ բրիգադի հրամանատարը բոլորովին իրեն կորցրեց։ Հաննովերյան դիվիզիայի ռեզերվի գնդապետը ներկայացրեց իր շտաբի դիսպոզիցիան, ըստ որի նրա զինվորներին պետք է տեղավորեին գիմնազիայում, որտեղ քիչ առաջ տեղավորվել էր Իննսունմեկերորդ գնդի գումարտակը։ Նա պահանջում էր իր շտաբը տեղավորելու համար դատարկել Կրակովյան բանկի շենքը, որտեղ տեղավորված էր բրիգադի շտաբը։

Բրիգադի հրամանատարը կապվեց դիվիզիայի հետ, ճշտիվ բացատրեց իրավիճակը, իսկ հետո դիվիզիայի հետ խոսեց չար աչք ունեցող հաննովերցին, և այդ խոսակցությունների հետևանքն այն եղավ, որ բրիգադն ստացավ հետևյալ հրամանը. «Բրիգադին․ երեկոյան ժամը վեցին թողնել քաղաքը և գնալ Տիրավա — Վոլոսկա — Լիսկովիցե — Ստարայա Սոլ — Սամբոր ուղղությամբ, որտեղ սպասել հետագա կարգադրությունների։ Բրիգադի հետ միասին դուրս պետք է գա նաև Իննսունմեկերորդ գնդի երթային գումարտակը, որ պաշտպանակի դեր է կատարում։ Դուրս գալու կարգը բրիգադի կողմից մշակված է հետևյալ սխեմայով․ առաջապահը շարժվում է դեպի Տիրավա հինգ և կեսին, հարավային և հյուսիսային թևերի պաշտպանակների հեռավորությունը՝ երեք և կես կիլոմետր։ Պաշտպանակի դեր կատարող վերջապահը շարժվում է վեցից քառորդ անց»։

Գիմնազիայում իրարանցում սկսվեց։ Գումարտակի սպաների խորհրդակցությունից բացակա էր միայն պոդպորուչիկ Դուբը, որին գտնելու գործը հանձնարավեց Շվեյկին։

— Հուսով եմ,— ասաց Շվեյկին պորուչիկ Լուկաշը,— դուք նրան կգտնեք առանց որևէ դժվարության. չէ՞ որ ձեր միջև շարունակ ինչ-որ տարաձայնություններ կան։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, խնդրում եմ գնդի անունից գրավոր հրաման տալ, հենց այն պատճառով, որ մեր միջև շարունակ ինչ-որ տարաձայնություններ կան։

Մինչ պորուչիկ Լուկաշը բլոկնոտի թերթիկի վրա պոդպորուչիկ Դուբին հրամանագրում էր՝ անմիջապես գալ գիմնազիա խորհրդակցության, Շվեյկը նրան հավաստիացնում էր.

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, դուք հիմա, ինչպես միշտ, կարող եք հանգիստ լինել։ Ես նրան կգտնեմ։ Քանի որ զինվորներին արգելված է բոզանոցներ այցելել, ապա նա անկասկած դրանցից մեկում է։ Չէ՞ որ նա պետք է հավաստիանա, որ իր դասակից ոչ ոք չի ուզում դաշտային դատարանի առաջ կանգնել, որով նա սովորաբար սպառնում է։ Նա ինքը զինվորներին հայտարարեց, որ անձամբ կշրջի բոլոր բոզանոցները և նրանք նրան կճանաչեն վատ կողմից։ Ասենք, ես գիտեմ, թե նա որտեղ է։ Ահա, այստե՛ղ, հենց մեր դիմաց, այս սրճարանում։ Նրա բոլոր զինվորները հետևում էին, թե նա առաջ ո՛ւր է գնալու։

Այն միացյալ զվարճական հաստատությունը և քաղաքային սրճարանը, որ հիշատակեց Շվեյկը, բաժանված էր երկու մասի։ Ով սրճարանի միջով անցնել չէր ուզում, ներս էր մտնում հետևի մուտքից, որտեղ արևկող էր անում մի պառավ դամա, որը գերմաներեն, լեհերեն և հունգարերեն արտասանում էր մոտավորապես այս ողջույնը, «Մտեք, մտեք, զինվորիկ, մեր օրիորդները լավն են»։

Երբ զինվորիկը ներս էր մտնում, պառավը նրան առաջնորդում էր ընդունարանի նման մի տեղ և կանչում օրիորդներից մեկին, որն անմիջապես վազեվազ գալիս էր մետակ շապկով։ Օրիորդը նախ և առաջ փողն էր պահանջում։ Մինչ զինվորիկն հանում էր սվինը, հենց այդտեղ էլ փողը վերցնում էր «մադամը»։

Սպայությունը ներս էր մտնում սրճարանի միջով։ Այդ ճանապարհն իր մեջ ավելի շատ վտանգներ էր պարփակում, քանի որ ոլորապտույտ ձգվում էր դեպի այն սենյակները, որտեղ կենում էին սպայության համար նախատեսված օրիորդները։ Այստեղ գեղեցկուհիներին ժանյակավոր շապիկներ էին հագցնում, այստեղ գինի և լիկյոր էին խմում։ Բայց այս կացարաններում «մադամը» թույլ չէր տալիս որևէ բան անել, ամեն ինչ տեղի էր ունենում վերևում, փոքրիկ սենյակներում։

Փայտոջիլներով լեցուն մի այդպիսի դրախտում, բազմոցի վրա մետակ ոտաշորով պառկած էր պոդպորուչիկ Դուբը։ Օրիորդ Էլլան, ինչպես նման դեպքերում ընդունված է, նրան պատմում էր իր կյանքի մտածածին ողբերգությունը, հայրը գործարանատեր է եղել, ինքը՝ Բուդապեշտի գիմնազիայի ուսուցչուհի, և ահա այդ ճանապարհը բռնել է մի դժբախտ սիրո պատճառով։

Պոդպորուչիկ Դուբի կողքին, ձեռքը պարզելու չափ մոտ, սեղանիկի վրա դրված էին մի շիշ սնձօղի և ըմպանակներ։ Քանի որ շիշը միայն կիսով չափ էր դատարկված, իսկ Էլլայի և պոդպորուչիկ Դուբի լեզուն արդեն փաթ էր ընկել, ապա պարզ էր, որ Դուբը խմել չի իմանում։ Նրա խոսքերից երևում էր, որ նա ամեն ինչ շփոթում է և Էլլային իր սպասյակ Կուներտի տեղն է դնում։ Նա նրան հենց սպասյակի անունով էլ դիմում էր, ըստ իր սովորության կարծեցյալ Կուներտին սպառնալով. «Կունե՛րտ, անզգամ Կուներտ, դու ինձ կճանաչես նաև վատ կողմից»։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы