Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Հո բոլորը չեն կարող խելոք լինել, պարոն օբեր-լեյտենանտ,— համոզված ասաց Շվեյկը,— բացառության կարգով պետք է հիմարներ էլ լինեն, որովհետև եթե բոլորը խելոք լինեին, ապա աշխարհում այնքան խելոք կլիներ, որ յուրաքանչյուր երկու մարդուց մեկը կատարյալ ապուշ կդառնար։ Եթե, օրինակ, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ամեն մարդ բնության օրենքներն իմանար և կարողանար երկնքի հեռավորությունները հաշվել, ապա դրանով միայն բոլորի զահլան կտաներ, ինչպես ոմն պան Չապեկ, որն այցելում էր «Թասի մոտ» պանդոկը։ Գիշերը նա շարունակ գարեջրատնից դուրս էր գալիս փողոց, նայում աստղալից երկնքին, իսկ պանդոկ վերադառնալուց հետո մեկից մյուսին մոտենում և հայտնում. «Այսօր Յուպիտերը հիանալի է փայլում։ Դու, անտաշի մեկը, նույնիսկ չգիտես, թե գլխիդ վերևում ինչ կա։ Դա այնպիսի հեռավորության է, սրիկա՛, որ եթե թնդանոթը քեզնով լցնեն ու կրակեն, ապա նրան հասնելու համար դու միլիոնավոր ու միլիոնավոր տարիներ պետք է թռչես արկի արագությամբ»։ Ըստ որում նա իրեն այնպես բռի էր պահում, որ սովորաբար պանդոկից ինքն էր դուրս թռչում սովորական էլեկտրական տրամվայի արագությամբ, մոտավորապես ժամում տասը կիլոմետր, պարոն օբեր-լեյտենանտ։ Կամ, օրինակ, պարոն օբեր–լեյտենանտ, վերցնենք մրջյուններին․․․

Պորուչիկ Լուկաշը նստեց թախտի վրա, աղոթողի պես ձեռքերը խաչելով կրծքին․

— Ես ինքս էլ զարմանում եմ, թե ինչո՞ւ եմ մինչև հիմա ձեզ հետ խոսում, Շվեյկ։ Չէ՞ որ, Շվեյկ, ես այնքան վաղուց եմ ձեզ ճանաչում․․․

Շվեյկն ի նշան հավանության գլխով արեց։

— Սովորույթի բան է, պարոն օբեր-լեյտենանտ։ Բանն էլ հենց այն է, որ մենք բոլորս արդեն վաղուց ենք իրար ճանաչում և միասին շատ բան ենք տեսել։ Մենք արդեն շատ ենք տառապել և միշտ էլ ոչ մեր մեղքով։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա ճակատի գիր է։ Թագավոր կայսրն ինչ էլ որ անի՝ վերջը լավ է լինում, նա մեզ միացրեց, և ես ոչ մի այլ բան չեմ ցանկանում, քան միայն որևէ բանով ձեզ օգտակար լինել։ Սոված չե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ։

Պորուչիկ Լուկաշը, որ այդ միջոցին նորից մեկնվել էր հին թախտի վրա, ասաց, թե Շվեյկի այդ վերջին հարցը տաղտկալի խոսակցության հիանալի հանգուցալուծում է։ Թող Շվեյկը գնա իմանալու, թե ընթրիքն ինչ եղավ։ Անշուշտ ավելի լավ կլինի, եթե Շվեյկը նրան մենակ թողնի, քանի որ այն հիմարությունները, որ նա ստիպված եղավ լսել, նրան ավելի հոգնեցրին, քան Սանոկից մինչև այստեղ կատարված ռազմերթը։ Նա կցանկանար մի քիչ քնել, բայց չի կարողանում։

— Պատճառը փայտոջիլներն են, պարոն օբեր-լեյտենանտ։ Մի հին հավատալիք կա, թե քահանաները փայտոջիլ են ծնում։ Ոչ մի տեղ այնքան փայտոջիլ չես գտնի, որքան քահանաների տներում։ Գորնիե Ստոդուլկիում քահանա Զամաստիլը մի ամբողջ գիրք է գրել փայտոջիլների մասին, որոնք նրա վրա քաշվում էին նույնիսկ քարոզի ժամանակ։

— Ի՞նչ ասացի ձեզ, Շվեյկ, գնալո՞ւ եք խոհանոց թե ոչ։

Շվեյկը, գնաց, և նրա հետևից ստվերի պես, ոտքի մատների վրա քայլելով, իր անկյունից դուրս եկավ Բալոունը․․․

* * *

Երբ առավոտյան գումարտակը Լիսկովեցից դիմեց դեպի Ստարայա-Սոլ-Սամբոր, տարաբախտ կովին, որ դեռ չէր եփվել, հենց այդպես, դաշտային խոհանոցի մեջ, տարան իրենց հետ։ Որոշված էր կովը եփել ճանապարհին և ուտել դադար առնելիս, երբ ճանապարհի կեսն անցած լինեն։

Ճ

անապարհ ընկնելուց առաջ զինվորներին սև սուրճ տվին։

Պոդպորուչիկ Դուբին նորից տեղավորեցին սանիտարական երկանիվ սայլակի մեջ, քանի որ երեկվա դեպքից հետո նրա վիճակն ավելի էր վատացել։ Նրա երեսից ամենից շատ տանջվում էր սպասյակը, որը ստիպված էր սայլակի կողքից վազել։ Պոդպորուչիկ Դուբը Կուներտին մի գլուխ հայհոյում էր, թե երեկ իր մասին բոլորովին հոգ չի տարել, և խոստանում էր, թե նշանակված վայրն հասնելուց հետո նրա հախից կգա։ Նա շարունակ ջուր էր պահանջում, խմում և իսկույն փսխում։

— Այդ ո՞ւմ և ինչի՞ վրա եք ծիծաղում,— գոռում էր նա սայլակի միջից։— Ես ձեզ ցույց կտամ, ինձ հետ կատակ մի՛ անեք։ Դուք ինձ կճանաչեք։

Պորուչիկ Լուկաշը գնում էր ձիով, իսկ նրա կողքից, առույգ-առույգ քայլում էր Շվեյկը։ Թվում էր, թե Շվեյկն անհամբեր շտապում էր կռվի բռնվել թշնամու հետ։ Ըստ իր սովորության, նա ճամարտակում էր։

— Դուք նկատե՞լ եք, պարոն օբեբ-լեյտենանտ, որ մեր զինվորներից մի քանիսը ճանճի պես բաներ են։ Մեջքներին երեսուն կիլո էլ չկա, բայց դրան էլ չեն դիմանում։ Հարկավոր էր, որ դուք նրանց համար դասախոսություններ կարդայիք, ինչպես մեզ համար կարդում էր հանգուցյալ պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը։ Նա ինքնասպան եղավ այն գրավականի պատճառով, որ ամուսնանալու խոստումով ստացել էր իր ապագա աներոջից և մսխել փողոցային կանանց վրա։ Դրանից հետո նա մի ուրիշ ապագա աներոջից ստացել էր երկրորդ գրավականը։ Այս փողի հետ նա արդեն ավելի խնայողաբար էր վարվում, կամաց-կամաց տանուլ էր տալիս թղթախաղի մեջ, իսկ պոռնիկներից ձեռք էր քաշել։ Բայց փողը երկար չհերիքեց, այնպես որ նա ստիպված էր գրավական ստանալու համար դիմել մի երրորդ ապագա աներոջ։ Այդ փողով նա իր համար ձի գնեց, մի արաբական հովատակ, ոչ զտարյուն․․․

Պորուչիկ Լուկաշը ձիուց ցած թռավ։

— Շվեյկ,— գոռաց նա սպառնագին,— եթե չորրորդ գրավականի մասին թեկուզ մի բառ ասեք, ես ձեզ կգլորեմ առուն։

Նա նորից թռավ ձիու վրա, իսկ Շվեյկը լրջորեն շարունակեց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ չորրորդ գրավականի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ երրորդ գրավականից հետո նա ինքն իրեն խփեց։

— Վերջապե՜ս,— թեթևացած շունչ քաշեց պորուչիկ Լուկաշը։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы