Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի,— ասաց ավագ գրագիրը, ծուլորեն մեկնվելով իր մահճակի վրա,— հնուց այդպես է ընդունված․ ինչպես էլ որ պատասխանես, ինչ էլ որ անես, միշտ գլխիդ ամպեր են կախված և վրադ շանթ ու կայծակ է տեղում։ Առանց դրան կարգապահություն չի լինի։

— Ճիշտ եք ասում,— ասաց Շվեյկը։— Երբեք չեմ մոռանա, թե զորակոչիկ Պեխին ինչպես նստեցրին։ Մեր վաշտի հրամանատարն էր լեյտենանտ Մոցը։ Մի անգամ նա զորակոչիկներին հավաքեց և սկսեց հարցնել, թե ով որտեղից է։ «Ամենից առաջ, դեղնակտուցնե՛ր,— դիմեց նա նրանց,— դուք պետք է սովորեք պատասխանել պարզ ու կարճ, մտրակը շրխկացնելու պես։ Դե, ուրեմն, սկսենք. դուք որտեղացի՞ եք, Պեխ»։ Պեխը ինտելիգենտ տղա էր և այսպես պատասխանեց. «Գյուղն Նիժնի Բոուսով, Unter Bauzen, 267 տուն, 1936 չեխ բնակիչ, Իչինի շրջան, վոլոստ Սոբոտկա, նախկին Կոստիի հայրենաժառանգ կալվածք, սուրբ Եկատերինայի ծխական եկեղեցի, որ կառուցվել է տասնչորսերորդ դարում և վերակառուցվել կոմս Վացլավ Վրատիսլավ Նետոլիցկու արյամբ և ձեռամբ, դպրոց, փոստ, հեռագրատուն, չեխական ապրանքատար գնացքների կայարան, շաքարի գործարան, ջրաղաց, սղոցարան, Վալխա անունով մի խուտոր, տարեկան վեց տոնավաճառ…»։

Լեյտենանտ Մոցը նետվեց նրա վրա և սկսեց դնչին հարվածներ տեղալ, ասելով․ «Ահա քեզ առաջին տոնավաճառը, ահա երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը․․․»։ Իսկ Պեխը, թեպետ և զորակոչիկ էր, պահանջեց թույլ տալ, որ գումարտակին բողոքի զեկույց ներկայացնի։ Այն ժամանակ գրասենյակում մի խումբ շատ ուրախ մարդիկ կային։ Եվ ահա նրանք այնտեղ գրեցին, թե նա ուղարկվում է գումարտակ՝ զեկույց տալու Նիժնի Բոուսովի ամենամյա, տոնավաճառների մասին։ Այն ժամանակ գումարտակի հրամանատարն էր մայոր Ռոգելը։ «Բանն ի՞նչ է հարցրեց նա Պեխին, իսկ նա միանգամից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել պարոն մայոր, Նիժնի Բոուսովում տարեկան վեց տոնավաճառ է լինում»։ Մայորն սկսեց բղավել նրա վրա, ոտքերը գետնին խփեց և անմիջապես հրամայեց նրան տանել զինվորական հոսպիտալ խելագարների բաժանմունքը։ Այդ օրից ի վեր Պեխս դարձավ ամենահետին զինվորը, ոչ թե զինվոր, այլ իսկական պատիժ։

— Զինվորին դաստիարակելը հեշտ գործ չէ,— հորանջելով ասաց ավագ գրագիր Վանեկը։— Այն զինվորը, որ զինվորական ծառայության մեջ ոչ մի անգամ չի պատժվել, զինվոր չէ։ Գուցե խաղաղ ժամանակ հնարավոր էր, որ առանց որևէ պատժի ծառայությունն ավարտած զինվորը հետո, քաղաքացիական ծառայության մեջ, ամեն տեսակ արտոնություններ ունենար։ Հիմա բոլորովին հակառակն է, ամենավատ զինվորները, որոնք խաղաղ ժամանակ բանտից դուրս չէին գալիս, պատերազմի մեջ ամենալավ զինվորներն եղան։ Հիշում եմ ութերորդ երթային վաշտի շարքային Սիլվանուսին։ Օր չէր լինի, որ մի պատիժ չստանար։ Այն էլ ի՜նչպիսի պատիժներ։ Չէր ամաչում ընկերոջից գողանալ վերջին կրեյցերը։ Իսկ երբ կռվի մեջ մտավ, առաջինը նա կտրատեց լարափակոցները, երեք հոգու գերի վերցրեց և նրանցից մեկին հենց դաշտի մեջ գնդակահարեց, թե ինչ է իրեն վստահություն չի ներշնչում։ Արծաթե մեծ մեդալ ստացավ, օձիքի վրա երկու աստղ կտրեցին, և եթե հետո Դուկելի լեռնանցքում նրան չկախեինք հիմա վաղուց դասակապետ կլիներ։ Իսկ կռվից հետո անհնար էր նրան չկախել։ Մի անգամ հանձն առավ տեղադիտության գնալ, իսկ մյուս գնդի պարեկը նրան բռնեց դիակները պրպտելու վրա։ Մոտը ութ հատ ժամացույց և բազմաթիվ մատանիներ գտան։ Կախեցին բրիգադի շտաբի մոտ։

— Դա ցույց է տալիս,— խորիմաստ կերպով ասաց Շվեյկը,— որ ամեն մի զինվոր ինքը պիտի իր համար դիրք ստեղծի։

Հեռախոսի զանգը հնչեց։ Ավագ գրագիրը մոտեցավ հեռախոսին։ Ձայնից կարելի էր ճանաչել, որ խոսողը պորուչիկ Լուկաշն է, որը հարցնում էր, թե պահածոներն ինչ եղան, ապա լսելի էր, թե նա ինչպես էր շշպռում։

— Ճիշտ եմ ասում, պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ,— հեռախոսի մեջ գոռում էր Վանեկը։— Ախր որտեղի՞ց պիտի լիներ, դա միայն ինտենդանտության ֆանտազիան է։ Բոլորովին կարիք չկար այնտեղ մարդ ուղարկելու։ Ես ուզում էի ձեզ հեռախոսել։ Ես կանտինայո՞ւմ։ Ո՞վ ասաց։ Սպայական խոհանոցի օկուլտիստ խոհարա՞րը։ Իսկապես, ես ինձ թույլ տվի մտնել այնտեղ։ Իսկ գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ, թե այդ օկուլտիստն ինչ անուն տվեց պահածոյի համար ստեղծված իրարանցմանը։ «Անծինի սարսա՛փ»։ Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ես միանգամայն սթափ եմ։ Ինչ է անում Շվեյկը՞։ Նա այստեղ է։ Կհրամայե՞ք կանչել… Շվեյկ, հեռախոսի մոտ,— ձայն տվեց ավագ գրագիրը և փսփսալով ավելացրեց․— Եթե հարցնի, թե ինչ վիճակում եմ վերադարձել, ասացեք՝ միանգամայն կարգին։

Շվեյկը հեռախոսի մոտ է․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հեռախոսի մոտ է Շվեյկը։

— Լսեցեք, Շվեյկ, պահածոյի գործն ի՞նչ եղավ։ Ամեն ինչ կարգի՞ն է։

— Պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Այդ մասին ձայն-ձուն չկա։

— Ես կցանկանայի, Շվեյկ, որ դուք, քանի դեռ մենք ճամբարում ենք, ամեն առավոտ գայիք ինձ զեկուցելու։ Իսկ երբ մեկնենք, դուք միշտ ինձ մոտ կլինեք։ Գիշերն ի՞նչ էիք անում։

— Ամբողջ գիշերը հեռախոսի մոտ նստած էի։

— Որևէ նորություն կա՞։

— Կա, պարոն օբեր-լեյտենանտ։

— Շվեյկ, դուք նորից ձեզ հիմարի տեղ եք դնում։ Որևէ կարևոր, շտապ բան հաղորդե՞լ են։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, միայն թե ժամը իննին։

— Իսկ ի՞նչու այդ մասին ինձ անմիջապես չզեկուցեցիք։

— Չէի ուզում ձեզ անհանգստացնել, պարոն օբեր-լեյտենանտ, նույնիսկ չհամարձակվեցի այդ մասին մտածել։

— Վերջապես ասացեք, գրո՛ղը տանի ձեզ, ժամը իննին ի՞նչ…

— Հեռախոսագիր, պարոն օբեր-լեյտենանտ։

— Ես ձեզ չեմ հասկանում։

— Ես դա գրի եմ առել, պարոն օբեր-լեյտենանտ. «Հեռախոսագիր ընդունեցեք։ Ո՞վ է հեռախոսի մոտ… Ընդունեցի՞ր։ Կարդա…», և ինչ-որ մի այդպիսի բան էլ…

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы