Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Վեր կաց, պառա՛վ, բեր ապուրը,


Թող կուշտ ուտի ազիզ հյուրը։

Ջրաղացպանի կինը կերակրում է անպատկառ տղային, իսկ հետո սկսվում է ընտանեկան ողբերգությունը.

Ծեգին զարթնեց ջաղացպանը,


Տեսավ՝ գրած իր դռանը.


Ձեր աղջիկն այս իրիկունը


Կորցրել է իր կուսությունը։

Շվեյկն երգի վերջն այնպես բարձր երգեց, որ ամբողջ գրասենյակը լցվեց կենդանությամբ։ Ավագ գրագիր Վանեկն արթնացավ ու հարցրեց.

— ժամը քանի՞սն է։

— Այգաշեփորը հենց նոր փչեցին։

— Որ այդպես է, վեր կկենամ սուրճից հետո,— որոշեց Վանեկը, որ շտապելու սովորություն չուներ,— առանց այն էլ նորից պիտի մեզնից ձեռք չքաշեն ու վազվզեցնեն, ինչպես երեկ այն պահածոների համար։

Վանեկը հորանջեց ու հարցրեց․

— Երեկ տուն գնալուցս հետո հո ավելորդ բաներ դուրս չտվի՞։

— Որոշ անպատեհ բաներ դուրս տվիք,— ասաց Շվեյկը։— Շարունակ ձեզուձեզ ինչ որ ձևերի մասին էիք դատում, թե իբր ձևը ձև չէ, իսկ այն, ինչ ձև չէ՝ ձև է, և այդ ձևը դարձյալ ձև չէ։ Բայց դա ձեզ շուտ հոգնեցրեց, և դուք իսկույն սկսեցիք խռխռալ, ինչպես սղոցն աշխատելիս։

Շվեյկը լռեց, զբոսնելով հասավ դռանը, նորից դարձավ դեպի ավագ գրագրի մահճակը, կանգ առավ և սկսեց.

— Ինչ վերաբերվում է անձամբ ինձ, պարո՛ն ավագ գրագիր, ապա երբ լսեցի, թե այդ ձևերի մասին ինչ եք ասում, հիշեցի լապտերավառ Զատկային։ Այդ Զատկան ծառայում էր Լետնայի գազակայանում և նրա պարտականությունը լապտերները վառելն ու հանգցնելն էր։ Նա շատ լուսավորված մարդ էր, զանազան գիշերային գինետներ էր հաճախում, քանի որ լապտերները վառելուց մինչև հանգցնելը ժամանակ շատ կար, իսկ հետո, լուսադեմին, գազակայանում ճիշտ այնպիսի բաներ էր ասում, ինչպես, օրինակ, դուք երեկ, միայն թե նա այսպես էր խոսում. «Սրանք զառեր են, որովհետև դրանց վրա ես տեսնում եմ եզրեր ու երեսակներ»։ Ես դա ականջովս լսեցի, երբ մի անգամ, փողոցում մաքրություն պահպանած չլինելու համար, մի հարբած ոստիկան ինձ ոստիկանական վարչություն տանելու փոխարեն սխալմամբ տարավ գազակայան։ Հետո,— ասաց Շվեյկը ցածը ձայնով,— այդ Զատկայի վերջը վատ եղավ։ Նա սուրբ Մարիամի կոնգրեգացիայի մեջ մտավ, երկնային այծերի հետ գնում էր Կառլի հրապարակի սուրբ Իգնատնատիոս եկեղեցում պատեր Եմելկայի քարոզները լսելու և, երբ մի անգամ սուրբ Իգնատիոս եկեղեցին միսիոներներ եկան, մոռացավ իր շրջանի բոլոր գազալապտերները հանգցնել, այնպես, որ երեք օր ու երեք գիշեր փողոցներում գազն անընդհատ վառվում էր։ Վատ բան է,— շարունակեց Շվեյկը,— երբ մարդ հանկարծ սկսում է փիլիսոփայել, դրանից միշտ էլ սպիտակ ջերմախտի հոտ է գալիս։ Մի քանի տարի սրանից առաջ մայոր Բլյուգերին Յոթանասունհինգերորդ գնդից տեղափոխել էին մեզ մոտ։ Նա միշտ, ամիսը մի անգամ, հավաքում էր մեզ, քառանկյունաձև շարք կանգնեցնում և սկսում մեզ հետ փիլիսոփայել, թե սպայի կոչումն ի՛նչ է։ Սալորօղուց բացի ոչինչ չէր խմում։

— Յուրաքանչյուր սպա, զինվորնե՛ր,— բացատրում էր նա մեզ զորանոցի բակում,— ինքնին հանդիսանում է կատարելագույն էակ, որն օժտված է հարյուր անգամ ավելի շատ խելքով, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Դուք չեք կարող պատկերացնել ավելի կատարյալ բան, քան սպան, եթե նույնիսկ ձեր ամբողջ կյանքում այդ մասին մտածեք։ Յուրաքանչյուր սպա մի անհրաժեշտ էակ է, մինչդեռ դուք՝ շարքայիներդ, պատահական տարրեր եք, և ձեր գոյությունը հանդուրժելի է, բայց ոչ անհրաժեշտ: Եթե բանը հասներ պատերազմի և դուք զոհվեիք հանուն թագավոր կայսեր, դա, իհարկե, շատ լավ կլիներ։ Դրանից շատ բան չէր փոխվի, բայց եթե առաջինը ձեր սպան զոհվեր, այն ժամանակ կզգայիք, թե որքան կախված եք նրանից և որքան մեծ է այդ կորուստը։ Սպան պետք է ապրի, իսկ դուք ձեր գոյությամբ պարտական եք միայն պարոն սպաներին։ Դուք նրանցից եք ծագում, դուք առանց սպաների յոլա չեք գնա, դուք առանց պետի նույնիսկ շնչել չեք կարող։ Սպան ձեզ համար, զինվորնե՛ր, բարոյականության օրենք է, միևնույն է՝ դուք այդ հասկանում եք թե ոչ։ Իսկ քանի որ ամեն մի օրենք պետք է օրենսդիր ունենա, ապա ձեզ համար օրենսդիր է միայն սպան, որին դուք ձեզ պարտական եք զգում և պետք է զգաք ամեն ինչի համար, և դուք առանց որևէ բացառության պետք է կատարեք նրա ամեն մի հրամանը, անկախ այն բանից, թե դա ձեզ դուր է գալիս թե ոչ»։ Իսկ մի անգամ իր ճառն ավարտելուց հետո մայոր Բլյուգերն սկսեց շրջագայել կարեն և մեկին մյուսի հետևից հարցնել.

— Ի՞նչ ես գգում դու, երբ չափից ավելի ես խմում։

Նրանք էլ մի կերպ, անկապ ու կցկտուր, պատասխանում էին, թե իբր երբեք բանը դրան չի հասել, և կամ ամեն անգամ, երբ մարդ չափից ավելի է խմում՝ սիրտը սկսում է խառնել, իսկ մեկն էլ ասաց, թե իսկույն զգացել է, որ արձակուրդից զրկվելու է։ Մայոր Բլյուգերն անմիջապես հրամայեց նրանց բոլորին մի կողմ տանել, որպեսզի ճաշից հետո բակում ազատ մարմնամարզությամբ զբաղվեն ի պատիժ այն բանի, որ չեն կարողանում իրենց զգացածն արտահայտել։ Սպասելով իմ հերթին, ես հիշեցի, թե նա վերջին անգամ ինչի մասին էր երկար-բարակ խոսում, և երբ մայորը մոտեցավ ինձ, բոլորովին հանգիստ պատասխանեցի. «Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն մայոր, երբ ես չափից ավելի եմ խմում, ամեն անգամ ներսս մի տեսակ անհանգստություն, վախ և խղճի խայթ եմ զգում։ Իսկ երբ ժամանակին եմ վերադառնում զորանոց, ինձ մի երանելի հանգստություն և ներքին բավականություն է համակում»։ Շուրջս բոլորը սկսեցին հռհռալ, իսկ մայոր Բլյուգերը ծղրտաց. «Քեզ, դդո՛ւմ, միայն փայտոջիլներ են համակում, երբ մահճակի վրա մրափած ես լինում։ Շանորդուն տեսեք, դեռ սրախոսում էլ է», և ինձ այնպիսի շպանգլներ տվեց, որ ասել չեմ կարող։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы