Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Մի ուրիշ գործ էլ կար։ Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից հոժարական Մարեկի հետ միասին հաուպտվախտ էին տեղավախել նաև ինքնակոչ դասակապետ Տևելեսին, որը վերջերս էր հայտնվել գնդում, ուր նրան ուղարկել էին Զագրեբի հոսպիտալից։ Նա ուներ մեծ արծաթե մեդալ, հոժարականի ուսաթելեր և երեք աստղ։ Այդ Տևելեսը պատմում էր Սերբիայում վեցերորդ երթային վաշտի կատարած հերոսական սխրագործությունների, ինչպես և այն մասին, թե ամբողջ վաշտից միայն ինքն է կենդանի մնացել։ Հետաքննությամբ հաստատվել էր, որ իսկապես պատերազմի սկզբում վեցերորդ երթային վաշտի հետ ոազմաճակատ էր գնացել ինչ-որ Տևելես, որը, սակայն, հոժարականի իրավունքներ չէր ունեցել։ Տեղեկանք էին պահանջել այն բրիգադից, որի կազմի մեջ էր գտնվել վեցերորդ երթային վաշտը 1914 թվի դեկտեմբերի 2-ին Բելգրադից փախչելու ժամանակ, և հաստատվել էր, որ պարգևատրման ներկայացվածների և արծաթե մեդալով պարգևատրվածների մեջ ոչ մի Տևելես չկա։ Չէր հաջողվել, սակայն, պարզել, թե արդյոք բելգրադյան արշավանքի ժամանակ Տևելեսը դասակապետի աստիճան ստացե՞լ էր, որովհետև ամբողջ վեցերորդ երթային վաշտը Բելգրադի սբ. Սավուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած մարտից հետո իր բոլոր սպաների հետ անհետ կորել էր։ Տևելեսը դիվիզիայի դատարանում արդարանում էր, թե իսկապես իրեն արծաթե մեծ մեդալ էին խոստացել և թե դրա համար էլ ինքը մի բոսնիացուց գնել էր այդ մեդալը։ Ինչ վերաբերվում է հոժարականի ուսաթելերին, ապա նա դրանք իր համազգեստի վրա կարել է հարբած վիճակում և շարունակել է կրել միայն այն պատճառով, որ շարունակ հարբած է եղել, քանի որ օրգանիզմը դեզենտերիայից թուլացած է։

Բացելով ժողովը, նախքան այդ երկու հարցերի քննարկմանն անցնելը, գնդապետ Շրեդերը նշեց, թե մեկնումից առաջ,— մի բան, որ արդեն շատ չի ուշանա,— անհրաժեշտ է ավելի հաճախ հավաքվել։ Բրիգադի շտաբից իրեն հաղորդել են, թե դիվիզիայից հրամանների են սպասում։ Զինվորները պետք է կազմ ու պատրաստ լինեն, և վաշտերի հրամանատարները պետք է աչալուրջ հետևեն, որ բոլորն իրենց տեղերում գտնվեն։ Այնուհետև նա մի անգամ էլ կրկնեց այն ամենը, ինչ ասել էր երեկ։ Նորից ռազմական իրադարձությունների տեսություն կատարեց և հիշեցրեց, թե ոչ մի բան չպետք է թուլացնի բանակի մարտական ոգին ու անվեհերությունը։

Նրա առաջ՝ սեղանի վրա փռված էր ռազմական գործողությունների թատերաբեմի քարտեզը՝ քորոցների վրա ամրացված դրոշակիկներով, բայց դրոշակիկները ցած էին գցված և ճակատներն առաջ էին շարժվել։ Հանված դրոշակիկներն ընկած էին սեղանի տակ։

Գիշերը ռազմական գործողությունների ամբողջ թատերաբեմն անճանաչելի դարձնելու չափ տակնուվրա էր արել այն կատուն, որին գրագիրները պահում էին գրասենյակում։ Կատուն կղկղել էր ավստրո-հունգարական ճակատի վրա, և ցանկանալով կոլոնձը թաղել, ցած էր գցել դրոշակիկները և կղկղանքով լղոզել բոլոր դիրքերը, ոռոգել ճակատներն ու նախակամրջային ամրությունները և ապականել բանակային կորպուսները։

Գնդապետ Շրեդերը շատ կարճատես էր։

Երթային գումարտակի սպաները հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչպես գնդապետ Շրեդերի մատը մոտենում է այդ կոլոնձներին։

— Բուգի ճանապարհը, պարոնա՛յք, անցնում է Սոկալի մոտով,— բարբառեց գնդապետը մարգարեի տեսքով և հիշողությամբ ցուցամատը շարժեց դեպի Կարպատները, ընդ որում խրվեց այն կոլոնձներից մեկի մեջ, որոնց միջոցով կատուն ջանացել էր ռազմական գործողությունների թատերաբեմն ավելի ռելյեֆ դարձնել։

— Was ist das, meine Herren?[115],— զարմացած դիմեց նա, երբ մատին ինչ-որ բան լղոզվեց:

— Wahrscheinlich Katzendreck, Herr Oberst[116],— բոլորի փոխարեն շատ քաղաքավարի պատասխանեց կապիտան Սագները։

Գնդապետ Շրեդերը նետվեց հարևան գրասենյակը, որտեղից լսվեցին որոտալից նզովքներ և ահռելի սպառնալիքներ, թե նա ամբողջ գրասենյակին կստիպի կատվի թողած հետքերը լիզել։

Հարցաքննությունը կարճ տևեց։ Պարզվեց, որ երկու շաբաթ առաջ կատվին գրասենյակ է բերել կրտսեր գրագիր Ցվիբելֆիշը։ Գործը պարզելուց հետո Ցվիբելֆիշը հավաքեց իր ունեցած-չունեցածը, իսկ ավագ գրագիրը նրան տարավ հաուպտվախտ և նստեցրեց մինչև գնդապետի հետագա կարգադրությունները։

Խորհրդակցությունը փաստորեն դրանով էլ ավարտվեց։

Վերադառնալով սպաների մոտ, զայրույթից կարմրատակած, գնդապետ Շրեդերը մոռացավ, որ անհրաժեշտ է խոսել նաև հոժարական Մարեկի և ինքնակոչ դասակապետ Տևելեսի գործի մասին։

— Խնդրում եմ, պարոնայք սպաներ, պատրաստ լինել և սպասել իմ հետագա կարգադրություններին ու հրահանգներին,— ասաց նա կարճ ու կտրուկ։

Եվ այդպես էլ հոժարականն ու Տևելեսը կալանքի տակ մնացին հաուպտվախտում, և, երբ հետո նրանց միացավ Ցվիբելֆիշը, ի վիճակի եղան «ինն» խաղալու, իսկ խաղից հետո սկսեցին իրենց պահակներին նեղել, պահանջելով, որ նրանք որսան իրենց ներքնակների բոլոր լվերը։

Հետո նրանց մոտ խոթեցին տասներեքերորդ երթային վաշտի եֆրեյտոր Պերոուտկային։ Երբ երեկ ճամբարում լուր էր տարածվել, թե մեկնում են դիրքերը, Պերոուտկան անհետացել էր, և առավոտյան Բրուկում պարեկը նրան գտել էր «Սպիտակ վարդում»։ Նա արդարանում էր, թե մեկնելուց առաջ ցանկացել է տեսնել կոմս Հարրախի՝ Բրուկի մոտ գտնվող նշանավոր ապակեգործարանը, իսկ վերադառնալիս ճանապարհը կորցրել է և միայն առավոտյան, բոլորովին հալից ընկած, մի կերպ հասել է «Սպիտակ վարդին» (իսկ իրականում պառկել էր «Սպիտակ վարդի» Ռոզոչկայի հետ)։

* * *

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы