Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Պահակատունը զարդարված էր վիմատիպ նկարներով, որ զինվորական մինիստրությունը այն ժամանակ ուղարկում էր այն բոլոր հիմնարկություններին, որտեղ զինվորներ էին լինում, ինչպես նաև զորանոցներին ու զինվորական ուսումնարաններին։

Առաջին բանը, որ քաջարի զինվոր Շվեյկի աչքովն ընկավ ներս մտնելիս, մի նկար էր, որն, ըստ նրա տակ դրված մակագրության, ցույց էր տալիս, թե ինչպես նորին մեծության Քսանմեկերորդ հրաձգային գնդի դասակապետ Ֆրանտիշեկ Համմելև և ջոկապետներ Պաուլ Հարտն ու Բախմայերը զինվորներին կոչ են անում դիմանալ։ Մյուս պատին կպցրած էր մի տախտականկար՝ հետևյալ մակագրությամբ. «5-րդ հոնվեդյան հուսարական գնդի ենթասպա Յան Դանկոն հեաախուզում է թշնամու մարտկոցների դասավորությունը»:

Դրա տակ, աջ կողմում, կպցրած էր մի պլակատ՝ «Բացառիկ խիզախության օրինակներ» մակագրությամբ։

Այդ պլակատների համար բացառիկ խիզախության հնարովի օրինակներ պարունակող տեքստեր էին հորինում պատերազմի կանչված գերմանացի ժուռնալիստները։ Այդպիսի պլակատներով պառաված, ցնդած Ավստրիան ցանկանում էր ոգեշնչել իր զինվորներին։ Բայց զինվորները ոչինչ չէին կարդում։ Երբ նրանց համար, բրոշյուրների ձևով, ռազմաճակատ էին ուղարկում խիզախության այդպիսի օրինակներ, նրանք դրանցից այծոտիկներ էին սարքում և կամ գտնում գործածության այնպիսի ձևեր, որոնք ավելի համապատասխան էին այդ «խիզախության օրինակների» ոգուն և գեղարվեստական արժեքին։

Մինչ ֆելդֆեբելը կգնար որևէ սպա գտնելու, Շվեյկը պլակատի վրա կարդաց․

Շարքային գումակավոր Իոսիֆ Բոնգը

Սանիտարները ծանր վիրավորներին տանում էին դեպի սանիտարական սայլերը, որոնք պատրաստ կանգնած էին մի աննկատելի ձորակում։ Սայլերը լցվելուն պես վիրավորներին ուղարկում էին սանիտարական կայան։ Սանիտարական ջոկատի տեղը հայտնաբերելով, ռուսներն սկսեցին նրա վրա նռնակներ տեղալ։ Մի պայթուցիկ արկով սպանվեց կայսերական 3-րդ սանիտարական գումակային էսկադրոնի սայլապան Իոսիֆ Բոնգի ձին։ «Իմ խե՜ղճ Սիվկա, վերջդ եկավ»,— դառնորեն ողբում էր Իոսիֆ Բոնգը։ Այդ պահին նա ինքը վիրավորվեց նռնակի բեկորի հարվածից։ Բայց, չնայած դրան, Իոսիֆ Բոնգը լծից արձակեց զոհված ձին, և ծանր ու մեծ սայլը քարշ աալով հասցրեց մինչև թաքստոցը։ Ապա վերադարձավ սպանված ձիու լծասարքը տանելու։ Ռուսները շարունակում էին գնդակոծել։ «Կրակեցեք, կրակեցեք, նզովյալ ոճրագործներ, միևնույն է, ես լծասարքն այստեղ չեմ թողնի»,— ասաց նա և շարունակեց ձիու վրայից հանել լծասարքը։ Վերջապես, լծասարքն առած, քարշ գալով հետ դարձավ ու հասավ սայլերին։ Սանիտարները հարձակվեցին նրա վրա և սկսեցին հայհոյել իր երկարատև բացակայության համար։ «Ես չէի ուզում լծասարքը թողնել, չէ՞ որ համարյա նոր է։ Ափսոս է, ասում եմ, մեզ պետք կգա,— արդարանում էր խիզախ զինվորը, քայլերն ուղղելով դեպի վիրակապման կայանը։ Միայն այնտեղ նա հայտնեց, որ վիրավորվել է։ Շատ չանցած ռոտմիստրը նրա կուրծքը զարդարեց «Խիզախության համար» արծաթե մեդալով։

Կարդալով պլակատը և տեսնելով, որ ֆելդֆեբելը դեռ չի վերադառնում, նա դիմեց պահականոցում գտնվող աշխարհազորայիններին․

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы