Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Պրոֆոսի օրինակով ավելի լավ կարելի է տեսնել, թե զինվորական ծառայությունն ինչպես է դաժանացնում մարդկանց,— վերսկսեց իր դատողություններն հոժարականը։— Անշուշտ մեր պրոֆոսը զինվորական ծառայության մտնելուց առաջ իդեալներ ունեցող երիտասարդ է եղել։ Եղել է շիկահեր, գեղատեսիլ, բոլորի նկատմամբ սիրալիր ու զգայուն, դժբախտների պաշտպան, որոնց կողմն է նա պահել, երբ իր հայրենի երկրում աթոռի տոնի օրը աղջկա պատճառով որևէ տուրուդմփոց է ծագել։ Բոլորն, անշուշտ, նրան հարգել են, բայց հիմ՜ա․․․ աստվա՜ծ իմ։ Ինչպիսի հաճույքով կհասցնեի նրա ռեխին, գլուխը կխփեի նարին և իրեն մինչև վիզը կխրեի արտաքնոցի հորը։ Եվ դա, եղբա՛յր, նույնպես ապացույց է բարքերի գռեհկացման, որ առաջացնում է զինվորական գործը։

Նա սկսեց երգել․

Չէր վախենում սատանայից,


Բայց պատահեց մի զինվոր․․․

— Սիրելի բարեկամ,— շարունակեց նա,— այս ամենը դիտելով մեր սիրելի միապետության մասշտաբով, մենք անխուսափելիորեն հանգում ենք այն եզրակացության, որ նրա վիճակը նույնն է, ինչ Պուշկինի հորեղբոր վիճակը։ Պուշկինը գրել է, թե իր հորեղբայրն այնպիսի մեռելոտի մարդ է, որ նրան այլևս ոչինչ չի մնում անել, քան միայն՝

Հառաչել անվերջ և խորհել, թե քեզ


Գրողն ե՞րբ պիտի տանի վերջապես։

Նորից լսվեց կողպեքի մեջ պտտվող բանալու չխկոցը, և պրոֆոսը վառեց միջանցքի նավթի լամպը։

— Արևի ճառագա՜յթ խավարի թագավորության մեջ,— գոչեց հոժարականը։— Լուսավորությունը մուտք է գործում բանակի շարքերը։ Բարի գիշեր, պարոն պրոֆոս։ Բարևեցեք այնտեղ բոլոր ենթասպաներին, ցանկանում եմ ձեզ հաճելի երազներ։ Թող, օրինակ, երազում տեսնեք, որ վերադարձրել եք իմ հինգ կրոնը, որ ձեզ տվել էի սիգարետ գնելու համար և որով խմել եք իմ կենացը։ Անուշ քնեցեք, ո՜վ հրեշ։

Դրան հետևեց պրոֆոսի մրթմրթոցը վաղվա գնդային զեկույցի մասին։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы