Այդ էր պատճառը, որ մինչ գրագիրները բերանները կլցնեին զինվորների հաբերը (քանի որ ուրիշ բան չէր կարելի գողանալ, հարկավոր էր օգտվել թեկուզ այդ զիբիլից)։ Բաուտանցելը մի ճառ արտասնեց այն ծանր զրկանքների մասին, որ իրենք կրում են ճանապարհին։
— Ես երթային գումարտակի հետ արդեն երկու արշավ եմ կատարել։ Բայց այնպիսի պակասություն, որ զգում ենք հիմա, երբեք չեմ տեսել։