Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Օկուլտիստ Յուրայդան գտնում էր, որ թեև առաջին հայացքից անմիտ բան է թվում, երբ մարդ կատակի համար գրում է այն դեպքերի մասին, որ պետք է տեղի ունենան ապագայում, բայց, անկասկած, այդօրինակ կատակն անգամ շատ հաճախ մարգարեական փաստեր է պարունակում, եթե մարդուս հոգեկան տեսողությունը խորհրդավոր ուժերի ազդեցությամբ թափանցում է անհայտ ապագայի վարագույրը։ Յուրայդայի ճառի մնացած մասը մի համատարած վարագույր էր։ Ամեն մի նախադասությունից հետո նա հիշատակում էր ապագայի վարագույրը, մինչև որ, վերջապես, հասավ ռեգեներացիային, այսինքն մարդկային մարմնի վերականգնմանը, մեջ բերեց սեփական մարմնի մասերը վերականգնելու այն հատկությունը, որ ունի ինֆուզորիան, և վերջացրեց նրանով, թե ամեն մարդ կարող է պոկել մողեսի պոչը, որը, սակայն, նորից կաճի։

Հեռախոսավար Խոդոունսկին այդ առթիվ ավելացրեց, որ եթե մարդիկ մողեսների այդ հատկությունն ունենային, ապա նրանց քեֆին քեֆ չէր հասնի, երբ, օրինակ, պատերազմում կտրվեր սրա-նրա գլուխը կամ մարմնի այլ մասը։ Զինվորական գերատեսչությունը սրտանց կողջուներ այդ բանը, քանի որ այդ դեպքում բանակում ոչ մի հաշմանդամ չէր լինի։ Մի այդպիսի ավստրիական զինվոր, որի գլուխը, ոտքերն ու ձեռքերը անընդհատ պիտի աճեին, անպայման ավելի մեծ արժեք կունենար, քան մի ամբողջ բրիգադ։

Հոժարականն ասաց, թե ներկայումս, թշնամու ռազմական տեխնիկայի նվաճումների շնորհիվ, հաջողությամբ կարելի է մարդուն մեջտեղից կես անել, նույնիսկ երեք մասի բաժանել։ Կա մի օրենք, ըստ որի որոշ ինֆուզորիաների մարմնի առանձին մասերը վերականգնվում են, ինֆուզորիայի ամեն մի մասը վերածնվում և դառնում է ինքնուրույն օրգանիզմ։ Համանման պարագայում ամեն մի ճակատամարտից հետո կռվին մասնակցած ավստրիական զորքը կեռապատկվեր, կտասնապատկվեր, յուրաքանչյուր ոտքից կառաջանար մի նոր և թարմ հետևակ զինվոր։

— Եթե Շվեյկը ձեզ լսեր,— ասաց ավագ, գրագիր Վանեկը,— ապա մեզ համար առնվազն մի օրինակ կպատմեր։

Իր ազգանունը լսելուն պես Շվեյկը քրթմնջաց.

— Hier!— Եվ այդպես ապացուցելով իր կարգապահությունը, նորից սկսեց խռմփալ։

Վագոնի կիսաբաց դռնից ներս խցկվեց պոդպորուչիկ Դուբի գլուխը.

— Շյվեյկն այստե՞ղ է,— հարցրեց նա։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ։ Քնած է,— պատասխանեց հոժարականը։

— Եթե ես Շվեյկին եմ հարցնում, ապա դուք, հոժարակա՛ն, պարտավոր եք անմիջապես վեր թռչել և նրան կանչել։

— Չի կարելի, պարոն լեյտենանտ, նա քնած է։

― Ուրեմն, արթնացրեք։ Զարմանում եմ, հոժարակա՛ն, թե ինչպես իսկույն չկռահեցիք այդ բանն անել։ Դուք պարտավոր եք ձեր պետերի նկատմամբ ավելի սիրալիր լինել։ Դուք ինձ դեռ չեք ճանաչում։ Բայց երբ ճանաչեք…

Հոժարականն սկսեց Շվեյկին արթնացնել․

— Շվե՛յկ, հրդեհ է, վե՛ր կաց։

— Երբ Օդկոլեկի ջրաղացում հրդեհ ընկավ,— քրթմնջաց Շվեյկը, շրջվելով մյուս կողքի վրա,— նույնիսկ Վիսոչանիից հրշեջներ եկան։

— Բարեհաճեցեք տեսնել,— հանգիստ զեկուցեց հոժարականը պոդպորուչիկ Դուբին,— արթնացնում եմ, բայց՝ ոչ մի արդյունք։

Պոդպորուչիկ Դուբը գազազեց.

— Ձեր ազգանունն ի՞նչ է, հոժարական։

— Մարեկ։

— Ըհը՛, դա այն հոժարական Մարե՞կն է, որ շարունակ կալանքի տակ է եղել։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ։ Ես, ինչպես ասում են, բանտում միամյա դասընթաց եմ անցել և ռեաբիլիտացիայի ենթարկվել, այսինքն, երբ դիվիզիական դատարանը ինձ արդարացրեց և ընդունեց իմ անմեղությունը, նշանակվեցի, գումարտակի պատմագիր, պահպանելով հոժարականի կոչումը։

― Երկար չեք մնա այդ պաշտոնում,— բղավեց պոդպորուչիկ Դուբը։

Նա կարմրատակեց։ Պոդպորուչիկի դեմքի գույնն այնքան արագ էր փոփոխվում, որ թվում էր, թե ինչ-որ մեկը նրա այտերին հարվածներ է հասցնում։

— Խնդրում եմ, պարոն լեյտենանտ, ինձ ուղարկել զեկույցի ըստ ինստանցիայի,— լուրջ դեմքով ասաց հոժարականը։

— Դուք ինձ հետ կատակ մի անեք,— չէր հանգստանում պոդպորուչիկ Դուբը։— Ես ձեզ զեկույց ցույց կտամ։ Մենք դեռ կհանդիպենք, բայց այդ հանդիպումը ձեզ վրա էժան չի նստի։ Դուք ինձ կճանաչեք, եթե մինչև հիմա դեռ չեք ճանաչել։

Գազազած պոդպորուչիկ Դուբը հեռացավ, հուզմունքից մոռանալով Շվեյկին, թեև մի րոպե առաջ մտադիր էր նրան կանչել ու հրամայել․ «Շնչիր երեսի՛ս»։ Դա Շվեյկին ալկոհոլի ապօրինի գործածության մեջ բռնելու վերջին միջոցն էր։

Բայց հիմա արդեն ուշ էր, որովհետև, երբ կես ժամ հետո պոդպորուչիկ Դուբն ուշքի եկավ ու նորից դիմեց դեպի վագոն, զինվորներին ռոմով սուրճ էին տվել։

Շվեյկն արդեն վեր էր կացել և պոդպորուչիկ Դուբի կանչի վրա վագոնից դուրս թռավ մատղաշ քարայծի արագությամբ։

— Շնչիր երեսի՛ս,— գոռաց պոդպորուչիկ Դուբը։

Շվեյկը նրա երեսին արտաշնչեց թոքերի մեջ եղած օդի ամբողջ պաշարը։ Ասես մի տաք քամի դաշտում օղեգործարանի հոտ տարածեց։

— Այդ ի՞նչ հոտ է փչում քեզնից, ղո՛չի։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, բերանիցս ռոմի հոտ է փչում։

― Բռնվեցիր, աղավնյակս,— չարախնդաց պոդպորուչիկ Դուբը,— վերջապես քեզ բռնեցի։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ,— միանգամայն հանգիստ համաձայնվեց Շվեյկը,— հենց նոր մենք սուրճի համար ռոմ ստացանք, և ես խմեցի նախ ռոմը։ Բայց եթե, պարոն լեյտենանտ, նոր կարգադրություն է դուրս եկել և հարկավոր է խմել նախ սուրճը, իսկ հետո ռոմը, ապա խնդրում եմ ինձ ներել։ Այսուհետև այդպիսի բան չեմ անի։

— Իսկ ինչո՞ւ էիր այնպես խռմփում, երբ կես ժամ առաջ ես այստեղ էի։ Նույնիսկ չկարողացան քեզ արթնացնել։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы