Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Bajonett auf![20],— հրամայեց վախմիստրը։— Բայց ոչ, նրան բերեք այստեղ։

— Դուք ուզում եք արտաքնո՞ց գնալ,— սիրալիր հարցրեց Շվեյկին վախմիստրը։— Արդյոք դրա մեջ որևէ ուրիշ մեծ բան չի՞ թաքնված։

— Միանգամայն ճիշտ է։ Ես ուզում եմ հոգալ իմ «մեծ կարիքը», պարոն վախմիստր,— պատասխանեց Շվեյկը։

— Տեսեք, հա՜, հանկարծ ուրիշ բան դուրս չգա,— բազմանշանակալից ասաց վախմիստրը, աստրճանակի կոբուրը կոճկելով։

— Իմ ատրճանակը լավն է,— ասաց նա Շվեյկին ճանապարհին,— յոթլիցքանի է, միանգամայն, ճիշտ է խփում, նշանակետին։

Սակայն բակ դուրս գալուց առաջ վախմիստրը կանչեց եֆրեյտորին ու ասաց նրան.

— Սվինը հագցրեք հրացանին, և երբ նա ներս մտնի՝ կանգնեցեք արտաքնոցի հետևում։ Չլինի թե հանկարծ աղբահորի տակով ական փորի։

Արտաքնոցը մի սովորական փայտյա բուդկա էր, որ տրտում կանգնած էր բակի մեջ, աղբակույտի մոտ։ Մի հին վետերան էր դա, որի մեջ իրենց բնական պահանջները հոգացել էին շատ սերունդներ։ Հիմա այնտեղ նստել էր Շվեյկը և մի ձեռքով բռնել դռան թելը, մինչդեռ եֆրեյտորը հետևի փոքրիկ լուսամուտից նայում էր նրա հետույքին, հետևելով, որ չլինի թե հանկարծ նա ական փորի։

Ժանդարմական վախմիստրի բազեի աչքերը մխվել էին դռանը. նա միտք էր անում, թե Շվեյկի ո՞ր ոտքին խփի, եթե նա փախչելու փորձ անի։

Սակայն դուռը կամացուկ բացվեց, և արտաքնոցից դուրս եկավ բավարարված Շվեյկը, որը վախմիստրին հարցրեց․

— Հո շատ երկար չմնացի՞ այնտեղ։ Հո ձեզ սպասել չտվի՞։

— Օ՜, բնավ ոչ, բնավ ոչ,— պատասխանեց վախմիստրը և մտածեց. «Որքան քաղաքավարի ու նրբանկատ են դրանք բոլորը։ Լավ գիտե, թե իրեն ինչ է սպասում, բայց դարձյալ սիրալիր է։ Պետք է արդարացի լինել, մարդը քաղաքավարի է մինչև իր վերջին րոպեն։ Մի՞թե մեզնից մեկնումեկը կարող էր իրեն այդպես պահել, եթե նրա տեղը լիներ»։

Վախմիստրը մնաց պահականոցում և նստեց Շվեյկի կողքին, ժանդարմ Ռամպայի թափուր անկողնու վրա։ Այդ Ռամպան վերակարգի մեջ էր և մինչև առավոտ պետք է շրջագայեր մոտակա գյուղերը։ Ներկա պահին նա նստած էր արդեն Պրոտիվինում, «Սև ձիու մոտ» պանդոկում, և կոշկակարների հետ «ինն» էր խաղում, խաղի ընդմիջումներին ապացուցելով, թե Ավստրիան կհաղթի։

Վախմիստրը վառեց իր ծխամորճը, Շվեյկին էլ թութուն տվեց ծխամորճի համար, եֆրեյտորը փայտ նետեց վառարանի մեջ, և ժանդարմական բաժանմունքը դարձավ աշխարհիս ամենահաճելի անկյունը, տաքուկ մի բույն։ Վրա հասավ ձմեռային մթնշաղը․․․ Իջավ գիշերը, մտերմական սրտաբաց զրույցների պահը։

Բոլորը լուռ էին։ Վախմիստրը երկար ժամանակ ինչ-որ բան էր խորհում և, վերջապես, դիմեց օգնականին․

— Իմ կարծիքով, լրտեսներին կախելը ճիշտ բան չէ։ Այն մարդը, որ իրեն զոհում է հանուն պարտքի, հանուն իր, այսպես ասած, հայրենիքի, արժանի է գնդակից մեռնելու պատվին։ Դուք ի՞նչ կարծիքի եք, պարոն եֆրեյտոր։

— Իհարկե, ավելի լավ է նրան գնդակահարել, և ոչ թե կախել,― համաձայնվեց եֆրեյտորը։— Եթե մեզ, օրինակ, ուղարկեն ու ասեն. «Գուք պետք է պարզեք, թե ռուսներն ինչքան գնդացիր ունեն իրենց գնդացրային զորամասում», ի՛նչ արած, զգեստներս կփոխենք ու կգնանք։ Եվ դրա համար ինձ պիտի կախե՞ն ավազակի պես»։

Եֆրեյտորն այնքան ոգևորվեց, որ տեղից վեր կացավ ու հայտարարեց․

— Ես պահանջում եմ, որ ինձ գնդակահարեն ու թաղեն զինվորական պատիվներով։

— Բայց այստեղ մի խոչընդոտ կա,— ասաց Շվեյկը։— Եթե լրտեսը հիմար մարդ չէ, դե եկ ու մերկացրու նրան։ Երբեք չեն կարող մերկացնել։

— Ոչ, կմերկացնեն,— տաքացավ վախմիստրը։— Չէ՞ որ նրանք էլ հիմար չեն և իրենք էլ իրենց հատուկ սիստեմն ունեն։ Դուք դրան անձամբ կհամոզվեք։

— Կհամոզվե՛ք,— կրկնեց նա արդեն հանգիստ, տոնով և միաժամանակ սիրալիր ժպտալով։— Որքան էլ մարդ պատեպատ ընկնի, միևնույն է, մեզ մոտ դա նրան չի օգնի։ Ճիշտ չե՞մ ասում, պարոն եֆրեյտոր։

Եֆրեյտորը գլխով հավանության նշան արեց և ասաց, թե որոշ մարդիկ կան, որոնք իրենց գործն արդեն վաղուց տանուլ են տվել, և ինչքան ուզում են թող հանգիստ ձևանան, դա նրանց չի օգնի։ Որքան մարդ ցույց է տալիս, թե հանգիստ է, այնքան ավելի է իրեն մատնում։

— Դուք իմ դպրոցի հետևորդ եք, եֆրեյտոր,— բարբառեց վախմիստրը հպարտորեն։— Հանգստությունը օճառի պղպջակ է, իսկ շինծու հանգստությունը հանդիսանում է corpus delicti[21]։

Եվ ընդհատելով իր տեսության շարադրումը, նա դիմեց եֆրեյտորին։

— Ի՞նչ անենք ընթրիքի համար։

— Իսկ այսօր պանդոկ չե՞ք գնալու, պարոն վախմիստր։

Այստեղ վախմիստրի առաջ իր հասակով մեկ ծառացավ մի բարդ պրոբլեմ, որ անհապաղ լուծում էր պահանջում։ Իսկ եթե կալանավորը օգտվելով նրա գիշերային բացակայությունից՝ փախչի՞։ Եֆրեյտորը, ճիշտ է, հուսալի և զգույշ մարդ է, բայց արդեն մի անգամ նրա ձեռքից երկու շրջմոլիկ է փախել։ Իրականում բանն այսպես էր եղել, եֆրեյտորը չէր ցանկացել նրանց հետ սառնամանիքին քարշ գալ մինչև Պիսեկ և Ռաժիցի մոտ նրանց բաց էր թողել մի դաշտում, ձևի համար մի անգամ օդի մեջ կրակելով։

― Մեր տատիկին ուղարկենք ընթրիք բերի։ Իսկ գարեջուրը կկրի փայտյա ջրամանով,― լուծեց, վերջապես, վախմիստրն այդ բարդ պրոբլեմը։— Թող տատիկը մի լավ վազվզի, ոսկորները մի քիչ ժաժումաժ գան։

Եվ պառավ Պեյզլիրկան, որ նրանց սպասարկում էր, այդ երեկո իսկապես մի լավ վազվզեց։ Ընթրիքից հետո էլ հաղորդակցությունը չընդհատվեց ժանդարմական բաժանմունք — «Կատվի մոտ» պանդոկ գծի վրա։ Պառավի մեծ ու ծանր սապոգների անհամար հետքերը վկայում էին, որ վախմիստրը որոշել է իրեն լիովին հատուցել այն բանի համար, որ բացակայում է «Կատվի մոտ» պանդոկից։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы