Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Տռճինկ Պեպկան դատարանում իրեն պահել էր ինչպես արոտատեղում կամ հարևանների մոտ, բոլոր հարցերին պատասխանել էր այծի պես մկկալով, իսկ դատավճիռը կարդալիս բղավել էր «Մե-եե՜… հո՛պ» և տռճինկ էր տվել։ Դրա համար պատժվել էր կարգապահական կարգով, այն է՝ կոշտ անկողին, մենախուց և շաբաթական երեք օր միայն հաց և ջուր։

Այդ օրվանից վախմիստրը լրտու չուներ և ստիպված էր բավարարվել նրանով, որ ինքն իր համար լրտու էր հնարել. վերադասին հնարովի անուն էր հայտնել և, այդպիսով, իր ամսական եկամուտն ավելացրել հիսուն կրոնով, որը խմում էր «Կատվի մոտ» պանդոկում։ Գարեջրի տասներորդ գավաթից հետո վախմիստրը սկսում էր խղճի խայթ զգալ, գարեջուրը նրան դառն էր թվում, և նա հարևաններից միշտ լսում էր միևնույն խոսքը. «Այսօր մեր վախմիստրը մի տեսակ տխուր է, կարծես քեֆը տեղը չի»։ Այնժամ նա գնում էր տուն, իսկ նրա հեռանալուց հետո միշտ մեկնումեկը ասում էր. «Երևի մերոնք Սերբիայում նորից տակներն են արել, որ վախմիստրն այսօր այդպես լուռ է»։

Իսկ վախմիստրը տանը լրացնում էր անթիվ ու անհամար անկետաներից մեկը․

«Բնակչության տրամադրությունը — Ia…»

Ռևիզիայի և հետաքննության սպասելով, վախմիստրը հաճախ երկար ու անքուն գիշերներ էր լուսացնում։ Աչքին երևում էր կախաղանի պարանի օղակը, նրան թվում էր, թե ահա իրեն մոտեցնում են կախաղանին, և վերջին պահին պաշտպանության մինիստրն ինքը, կախաղանի մոտ կանգնած, ցածից բարձրաձայն հարցնում է նրան․

«Wachmeister, wo ist die Antwort des Zirkulärs №[math]\frac{1789678}{23792}[/math] x, y, z.?»[18]

Բայց դա առաջ էր։ Հիմա նրան թվում էր, թե ժանդարմական վարչության բոլոր անկյուններից լսում է որսորդական հին շնորհավորանքը. «Շնորհավոր որսդ»։ Եվ ժանդարմական վախմիստրը չէր տարակուսում, որ շրջանային ժանդարմական վարչության պետը ձեռքը կդնի նրա ուսին և կասի․

«Ich gratuliere Ihnen, Herr Wachmeister…»[19]

Ժանդարմական վախմիստրի երևակայությունը մեկը մյուսից հհրապուրիչ պատկերներ էր գծում։ Նրա չինովնիկական ուղեղի գալարներում հառնում ու վետվետում էին պարգևանշաններ, պաշտոնի բարձրացումներ և իր քրեագիտական ընդունելությունների վաղուց ակնկալած գնահատությունը, ընդունակություններ, որոնք նրան մեծ կարիերա էին խոստանում։

Վախմիստրը կանչեց եֆրեյտորին ու հարցրեց.

— Ճաշ գտա՞ք։

— Նրա համար կաղամբով ու կնեդլիկով պատրաստած ապխտած խոզի միս բերին։ Սուպ չկար արդեն։ Մի բաժակ թեյ խմեց և էլի է ուզում։

— Տալ,— մեծահոգաբար թույլ տվեց վախմիստրը։— երբ թեյից կշտանա, բերեք ինձ մոտ։

Կես ժամ հետո եֆրեյտորը բերեց կուշտ կերած և, ինչպես միշտ, գոհունակ Շվեյկին։

— Հը՞, ճաշը ձեզ դո՞ւր եկավ,— հարցրեց վախմիստրը։

— Տանելի ճաշ է, պարոն վախմիստր։ Միայն թե վատ չէր չինի, որ մեջը ավելի շատ կաղամբ գցեին։ Բայց ի՛նչ արած, ես գիտեմ, որ ճաշը պատրաստելիս նրանք ինձ չեն նկատի ունեցել։ Խոզի միսը լավն է, հավանաբար տանու ապուխտ է, տանու խոզի մսից։ Ռոմով թեյն էլ լավն է։

Վախմիստրր նայեց Շվեյկին ու սկսեց.

— Ճի՞շտ է, որ Ռուսաստանում թեյ շատ են խմում։ Այնտե՞ղ էլ ռոմ կա։

— Աշխարհումս ամեն տեղ էլ ռոմ կա, պարոն վախմիստր։

«Սկսում է խոսքը դես ու դեն գցել,— մտածեց վախմիստրը։— Դու առաջուց պետք է մտածեիր, թե ինչ ես ասում»։ Եվ մտերմաբար թեքվեք ով դեպի Շվեյկը՝ հարցրեց.

— Իսկ Ռուսաստանում սիրունիկ աղջիկներ կա՞ն։

— Սիրունիկ աղջիկներ ամեն տեղ էլ կան, պարոն վախմիստր։

«Ա՜յ թե ինչպիսին ես դու,— նորից մտածեց վախմիստրը։— Երևի որոշել է հետքերը խճճել»,— և միանգամից շպպացրեց քառասուներկու սանտիմետր տրամաչափի թնդանոթի պես.

— Ի՞նչ էիք մտադիր անել Իննսունմեկերորդ գնդում։

— Գնդի հետ գնալ ռազմաճակատ։

Վախմիստրը գոհունակությամբ նայեց Շվեյկին ու մտածեց. «Ճիշտ է։ Դա Ռուսաստան ընկնելու ամենալավ միջոցն է»։

— Շատ լավ է մտածված,— հիացմունքով ասաց նա, դիտելով, թե իր խոսքերը Շվեյկի վրա ինչ տպավորության են գործում, սակայն նրա աչքերի մեջ չնկատեց ոչինչ, բացի կատարյալ հանգստությունից։

«Աչքն էլ չի ճպի,— հոգու խորքում սարսափեց վախմիստրը,— համա թե դիմանալ գիտեն դրանք։ Եթե դրա տեղը ես լինեի, այդ բառերը լսելիս ոտքերս կթուլանային»։

— Առավոտյան ձեզ կուղարկենք Պիսեկ,— ասաց նա իբր թե հենց այնպես։— Պիսեկում երբևէ եղե՞լ եք։

— Հազար իննհարյուր տասը թվին, կայսերական զորախաղերի ժամանակ։

Վախմիստրի դեմքին մի գոհունակ ու հաղթական ժպհտ խաղաց։ Նա զգաց, որ խաչաձև քննության իր մեթոդի մեջ ինքն իրեն գերազանցեց։

— Այնտեղ մնացիք մինչև զորախաղերն ավարտվե՞լը։

— Իհարկե, պարոն վախմիստր։ Ես հետևակի մեջ էի։

Շվեյկը շարունակում էր նայել վախմիստրին, որն ուրախությունից շուռումուռ էր գալիս աթոռի վրա և այլևս չէր կարող դիմանալ, մինչև որ այդ ամենը չմտցներ զեկուցագրի մեջ։ Նա կանչեց եֆրեյտորին և հրամայեց Շվեյկին տանել, իսկ ինքն իր զեկուցագրի մեջ ավելացրեց.

«Ունեցել է այսպիսի պլան. 91-րդ գնդի շարքերը խցկվելուց հետո խնդրել, որ իրեն անմիջապես ուղարկեն ռազմաճակատ, այստեղից նա առաջին իսկ հնարավորության դեպքում կփախչեր Ռուսաստան, քանի որ տեսնում է, որ, շնորհիվ մեր օրգանների զգոնության, հնարավոր չէ այլ կերպ վերադառնալ այնտեղ։ Միանգամայն հավանական է, որ նա կարող էր հաջողությամբ իրագործել իր մտադրությունը, քանի որ, համաձայն նրա ցուցմունքների, որոնք ձեռք են բերված երկարատև խաչաձև հարցաքննությամբ, դեռևս 1910 թվին որպես շարքային մասնակցել է Պիսեկի շրջանում տեղի ունեցած կայսերական զորախաղերին, որից երևում է, որ այդ ասպարեզում մեծ փորձ ունի։ Թույլ եմ տալիս ինձ ընդգծել, որ իմ հավաքած մեղադրական նյութը հանդիսանում է խաչաձև հարցաքննության իմ սիստեմի արդյունքը»։

Դռան առաջ երևաց եֆրեյտորը.

— Պարոն վախմիստր, նա խնդրում է թույլ տալ, որ գնա արտաքնոց։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы