Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Բայց դուք էլ, պարոն վախմիստր, պառավի ներկայությամբ ձեր լեզուն ձեզ չէիք քաշել։ Դուք նրան, հիշում եմ, ասացիք․ «Տատի՛կ, լավ իմացեք, ամեն մի կայսր կամ թագավոր իր գրպանի մասին է մտածում, դրա համար էլ հիմա պատերազմ է։ Նույնպիսի թագավոր է և այդ հալից ընկածը, «ծերուկ Պրոխոզկան», որին անհնար է արտաքնոցից դուրս բերել, քանի դեռ ամբողջ Շենբրունը չի ապականել»։

— Դա ե՞ս եմ ասել։

— Այո, պարոն վախմիստր, հենց ինքներդ, երբ փսխելու համար ուզում էիք բակ դուրս գալ, և դեռ բղավեցիք, «Տատիկ, ձեր մատը խոթեցեք կոկորդս»։

— Բայց դուք էլ հիանալի արտահայտվեցիք,— ընդհատեց նրան վախմիստրը։— Որտեղի՞ց է ձեր գլուխը մտել այն հիմարությունը, թե Նիկոլայ Նիկոլաևիչը պետք է Չեխիայի թագավոր դառնա։

— Դա, ճիշտն ասած, չեմ հիշում,— անվճռականորեն պատասխանեց եֆրեյտորը։

— Այն էր մնացել, որ հիշեիք։ Լուլ հարբած էիք, հորթի պես աչքներդ չռել էիք, իսկ երբ «դուրս գնալ» էիք ուզում, դռնից դուրս գալու փոխարեն բարձրացաք փեչի վրա։

Երկուսն էլ լռեցին, մինչև որ, վերջապես, վախմիստրը խզեց լռությունը.

— Ես միշտ ձեզ ասել եմ, որ ալկոհոլը մահ է։ Չեք կարողանում խմել, բայց խմում եք։ Իսկ եթե նա մեր ձեռքից փախչե՞ր։ Ինչո՞վ կարդարանայինք։ Ա՛խ, աստված իմ, գլուխս ինչպե՜ս է տրաքում։ Ես ձեզ ասում եմ, պարոն եֆրեյտոր,— շարունակեց վախմիստրը,— քանի որ չի փախել, միանգամայն պարզ է դառնում, թե որքան հեռատես ու վտանգավոր պտուղ է։ Երբ նրան այնտեղ հարցաքննեն, կասի, թե մեր դուռն ամբողջ գիշերը փակ չի եղել, թե մենք հարբած ենք եղել և, եթե ինքն իրեն մեղավոր համարեր՝ կարող էր հազար անգամ փախչել։ Դեռ լավ է, որ մեր բախտից այդպիսի մարդուն չեն հավատա, և եթե մենք երդմամբ ասենք, թե դա սուտ է և անպատկառ հերյուրանք, ապա նրան աստված էլ չի կարող օգնել, և դեռ մի նոր պարագրաֆ էլ կկպցնեն, և վե՛րջ։ Թեև նրա վիճակի մեջ նոր պարագրաֆը ոչ մի դեր չի խաղա․․․ Գոնե գլուխս այսպես չցավեր։

Լռություն տիրեց։ Մի րոպե հետո վախմիստրը հրամայեց պառավին կանչել։

— Լսեցեք, տատիկ,— ասաց վախմիստրը Պեյզլիրկային, խիստ-խիստ նայելով նրա դեմքին,— որևէ տեղից մի պատվանդանավոր խաչելություն գտեք և բերեք այստեղ։— Ապա տեսնելով պառավի տարակուսալից հայացքը՝ գոռաց.— Շո՛ւտ։ Մի րոպեից այստեղ լինի։

Այնուհետև վախմիստրը գրասեղանի արկղից հանեց երկու մոմ, որոնց վրա զմուռսի հետքեր էին մնացել պաշտոնական գրությունները կնքելուց հետո, և երբ պառավը քարշ գալով բերեց խաչելությունը, նա խաչը դրեց սեղանի եզրին, երկու մոմերի մեջտեղը, մոմերը վառեց ու հանդիսավորապես ասաց.

— Նստեցեք, տատի՛կ։

Պեյզլիրկա տատիկը, զարմանքից քարացած, ընկավ դիվանի վրա և սկսեց վախեցած նայել վախմիստրին, մոմերին ու խաչելությանը։ Պառավը սարսափահար էր եղել, և երևում էր, թե ինչպես դողում էին նրա ոտքերն ու ծնկներին դրած ձեռքերը։

Վախմիստրը մի-երկու անգամ գնաց-եկավ նրա մոտով, հետո կանգ առավ ու հանդիսավորապես բարբառեց.

— Երեկ երեկո դուք վկա էիք մի մեծ իրադարձության, տատիկ։ Հնարավոր է, որ ձեր տխմար գլուխը դա չի հասկանում։ Այն, զինվորը, տատիկ, հետախույզ է, լրտես։

— Հիսո՜ւն Քրիստոս,— բացականչեց Պեյզլիրկան,— Մարիա՜մ աստվածածին, Սկոչիցայի սուրբ Մարիամ։

— Կամա՛ց։ Ուրեմն, այսպես։ Նրանից որոշ բաներ իմանաու համար մենք ստիպված էինք ամեն տեսակ, գուցե և տարօրինակ, բաներ խոսել, որ դուք երեկ լսեցիք։ Լսեցիք, չէ՞, ինչ տարօրինակ բաներ էինք խոսում։

— Լսեցի,— կերկերուն ձայնով թոթովեց պառավը։

— Այդ բաները, տատի՛, մենք ասում էինք միայն նրա համար, որ նա մեզ վստահեր ու խոստովաներ։ Եվ դա մեզ հաջողվեց. ինչ գաղտնիք որ ուներ՝ իմացանք։ Չանթեցինք աղավնյակին։

Վախմիստրն իր խոսքն ընդհատեց մոմերի պատրույգներն ուղղելու համար, ապա շարունակեց հանդիսավոր տոնով, խիստ հայացքով նայելով պառավ Պեյզլիրկային.

— Դուք, տատի՛, այդ ժամանակ ներկա էիք և, այդպիսով, գաղտնիքին տեղյակ եք։ Դա պետական գաղտնիք է, չհամարձակվեք մեկն ու մեկի մոտ այդ մասին, ծպտուն հանել։ Նույնիսկ մահվան մահիճում այդ մասին չպետք է խոսեք, թե չէ հնարավոր չի լինի ձեզ գերեզմանատանը թաղել։

— Հիսո՜ւս Քրիստոս, սուրբ Հովսեփ,— ողբաց Պեյզլիրկան,— ո՞ր սատանան ինձ բերեց այստեղ։

— Չզռա՛լ։ Վեր կացեք, մոտեցեք սուրբ խաչելությանը, երկու մատներդ ծալեցեք և ձեռքերնիդ բարձրացրեք։ Հիմա ինձ երդում պետք է տաք։ Կրկնեցեք ինչ որ կասեմ…

Պեյզլիրկա տատիկը մոտեցավ սեղանին, ողբալով․

— Սուրբ աստվածածի՜ն, Սկոչիցայի Մարիամ, ախր ինչո՞ւ ես ոտք դրի այս տունը։

Խաչի վրայից նրան նայում էր Քրիստոսի տանջված դեմքը, մոմերը մխում էին, և այդ ամենը պառավին մի սարսափելի և անդրերկրային բան էր թվում։ Նա բոլորովին իրեն կորցրել էր, ծնկներն իրար էին զարկվում, ձեռքերը դողում էին։ Պառավը բարձրացրեց մատները ծալած ձեռքը, և ժանդարմական վախմիստրը հանդիսավորապես, արտահայտիչ եղանակով արտասանեց երդման խոսքերը.

— Երդվում եմ ամենակարող աստծուն և ձեզ, պարոն վախմիստր, որ մինչև մեռնելս ոչ ոքի չեմ ասի, ինչ որ տեսել ու լսել եմ այստեղ, չեմ ասի, եթե նույնիսկ ինձ հարցնելու լինեն։ Աստված ինձ օգնական։

— Հիմա համբուրեցեք խաչը,— հրամայեց վախմիստրը, երբ Պեյզլիրկան բարձրաձայն հեծկլտալով կրկնեց երդումը և երկյուղածորեն խաչակնքեց երեսը։— Այդպես, իսկ հիմա խաչելությունը տարեք տվեք ումնից որ բերել եք և այնտեղ ասացեք, թե խաչելությունն ինձ հարկավոր էր հարցաքննության համար։

Շվարած Պեյզլիրկան, խաչելությունը ձեռքին, ոտքի մատների վրա դուրս եկավ սենյակից, և լուսամատից երևում էր, թե ինչպես նա րոպեն մեկ հետ էր դառնում ու նայում ժանդարմական բաժանմունքին, ասես ցանկանալով համոզվել, որ եղածը երազ չէր և իսկապես քիչ առաջ նա ապրել էր իր կյանքի ամենասոսկալի պահերից մեկը։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы