Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Այդ ամենից կապրալը միայն այն հասկացավ, որ իրեն նկատել են տալիս իր սեփական սխալները։ Նա նորից շրջվեց դեպի լուսամուտը և սկսեց մռայլված նայել, թե ճանապարհն ինչպես է հետ-հետ փախչում։ Պահակախմբի զինվորները հիմարական հայացքներով իրար էին նայում։ Այդ պատմության նկատմամբ բոլորից ավելի հետաքրքրություն ցուցաբերեց Շվեյկը։

— Չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա,— սկսեց նա։— Ամեն ինչ վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա, նույնիսկ այն, որ այդ հիմար սոյկան ընկուզենահավ չէ։ Բայց շատ հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք այդպիսի պատմության մեջ են ընկնում։ Որևէ կենդանի հնարելը հեշտ գործ չէ, բայց շատ ավելի դժվար է, որ մարդ կարողանա իր հնարած կենդանին ներկայացնել հասարակությանը։ Սրանից մի քանի տարի առաջ Պրագայում մի ոմն Մեստեկ ծովահարս էր հայտնագործել և նրան, շիրմայի հետևից, ցույց էր տալիս Վինոգրադիի Հավլիչկա փողոցում։ Շիրմայի վրա մի ծակ կար, և ամեն մարդ այդ ծակից կարող էր տեսնել կիսախավարի մեջ գտնվող մի շատ սովորական բազմոց, որի վրա պառկած էր Ժիժկովում ապրող մի աղջիկ։ Նրա ոտքերին կանաչ շղարշ էր փաթաթած, որը պետք է ներկայացներ ծովահարսի պոչ, մազերը ներկված էին կանաչ գույնով, ձեռքերին լողաթևերի նմանվող կարտոնե և, դարձյալ կանաչ, թաթմաններ կային, իսկ մեջքի երկարությամբ պարանով ղեկանման մի բան էր կապած։ Տասնվեց տարեկանից փոքր երեխաների մուտքն արգելված էր, իսկ տասնվեց տարեկանից բարձրերը՝ մուտքի համար վճարում էին, և բոլորին շատ դուր էր գալիս, որ ծովահարսը մեծ հետույք ուներ, որի վրա գրված էր «Ց’նոր տեսություն»։ Սակայն ծծերը հաջող չէին, կախված էին մինչև պորտը, ինչպես պառավ բոզի ծծեր։ Երեկոյան ժամը յոթին Մեստեկը փակում էր պանորաման ու ասում. «Ծովահա՛րս, կարող եք տուն գնալ»։ Աղջիկը շորերը փոխում էր, և գիշերվա ժամը տասին նրան արդեն կարելի էր տեսնել Թաբորսկա փողոցում, որտեղ ման էր գալիս և, իբր թե հենց այնպես, ամեն պատահած տղամարդու ասում. «Սիրունիկս, եկ գնանք քեֆ քաշենք»։ Քանի որ նա դեղին տոմս չուներ, պան Դրաշները շուրջկալի ժամանակ նրան էլ ձերբակալեց մյուս «մկնիկների» հետ, և Մեստեկը ստիպված եղավ իր խանութը փակել։

Այդ պահին օբեր-ֆելդկուրատը ցած գլորվեց նստարանի վրայից և շարունակեց քնել հատակին պառկած։ Կապրալը նրա վրա մի շվար հայացք նետեց և ընդհանուր լռության մեջ սկսեց ֆելդկուրատին քաշքշել, ցանկանալով նորից պառկեցնել նստարանի վրա։ Ոչ ոք տեղից չշարժվեց նրան օգնելու։ Երևում էր, որ կապրալը իսպառ կորցրել է իր հեղինակությունը, և երբ նա անհույս, ձայնով ասաց․

— Գոնե մեկդ օգներ…— պահակները միայն նայեցին նրան, բայց ոչ ոք տեղից չշարժվեց։

— Պետք է թողնեիք մրափեր հատակին,— ասաց Շվեյկը։— Ես իմ ֆելդկուրատի հետ այլ կերպ չէի վարվում։ Մի անգամ ես նրան թողի, որ քնի արտաքնոցում, իսկ մի ուրիշ անգամ նա քնեց պահարանի վրա։ Պատահում էր, որ քնում էր ուրիշի բնակարանում, տաշտի մեջ։ Եվ ուր ասես չէր շնթռկում։

Հանկարծ կապրալի վճռականությունը բռնեց։ Ցանկանալով ցույց տալ, թե այդտեղ ինքն իսկապես պետ է հանդիսանում, նա կոպտաբար գոռաց Շվեյկի վրա.

— Փակեցեք ձեր ռեխը և ափեղցփեղ դուրս մի տաք։ Ամեն մի սպասյակ ուր ուզում քիթը խոթում է և զահլա տանում։ Ճիճո՛ւ։

― Ճի՛շտը է։ Իսկ դուք, պարոն կապրալ, աստված եք,— պատասխանեց Շվեյկը այն փիլիսոփայի անվրդովությամբ, որը աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկությամբ կատաղի բանավեճի մեջ է մտնում։— Դուք սգացող աստվածամայր եք։

— Տե՜ր աստված,— ասաց հոժարականը, աղոթողի պես ձեռքերը կրծքին խաչելով,— մեր սրտերը լցրու սիրով բոլոր ենթասպաների նկատմամբ, որպեսզի մենք նրանց զզվանքով չնայենք։ Օրհնյա մեր ժողովը այս կալանավորական անիվավոր գուբի մեջ։

Կապրալը կարմրատակեց ու տեղից վեր թռավ։

—— Ես արգելում եմ որևէ դիտողություն անել, հե՛յ, հոժարական։

— Դուք մեղք չունեք,— հանգստացնում էր նրան հոժարականը։— Բնությունը կենդանիների բոլոր տեսակներն ու ցեղերը ստեղծելու հետ միասին նրանց զրկել է ամենայն ինտելեկտից։ Երևի դուք լսել եք մարդկային հիմարության մասին։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե դուք ծնված լինեիք իբրև մի այլ կաթնասուն կենդանի և չկրեիք մարդու և կապրալի տխմար անունը։ Դուք մեծապես սխալվում եք, եթե ձեզ համարում եք կատարյալ և շատ զարգացած արարած։ Բավական է պոկել ձեր աստղերը, և դուք կդառնաք զրո, ճիշտ այնպիսի զրո, ինչպիսին են բոլոր նրանք, որոնց սպանում են բոլոր ռազմաճակատներում և բոլոր խրամատներում, սպանում աստված գիտե թե ինչի համար։ Եթե ձեզ վրա մի աստղ էլ ավելացնեն և ձեզնից մի նոր տեսակի կենդանի պատրաստեն, անունը ավագ ենթասպա, ապա դարձյալ ձեր ամեն ինչը կարգին չի լինի։ Ձեր մտահորիզոնը ավելի կնեղանա, և երբ դուք, վերջապես, ռազմի դաշտում վայր դնեք ձեր կուլտուրապես չզարգացած գլուխը, ապա ամբողջ Եվրոպայում ձեզ համար ոչ ոք լաց չի լինի։

— Ես ձեզ կնստեցնեմ,— հուսահատաբար բղավեց կապրալը։

Հոժարականը ժպտաց.

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы