Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Սնուցիչ կայարանի պարետը չվախեցավ և գեներալի երեսին ասաց, թե ամեն ժամ հրամանները փոխվում են։ Էշելոնների հարմար ճաշ են պատրաստում, բայց հանկարծ սանիտարական գնացք է գալիս, ներկայացնում բարձրագույն ինստանցիայի հրամանը, և վերջ․ էշելոնը կանգնում է դատարկ կաթսաների պրոբլեմի առաջ։

Գեներալն ի նշան հավանության գլխով արեց, ապա ասաց, թե դրությունը զգալիորեն բարելավվել է, պատերազմի սկզբին շատ ավելի վատ էր։ Ոչ մի բան միանգամից չի տրվում, անհրաժեշտ է փորձ, պրակտիկա։ Տեսությունը, իսկապես ասած, արգելակում է պրակտիկան։ Որքան պատերազմը երկար տևի, այնքան ավելի կարգ ու կանոն կլինի։

— Ես կարող եմ ձեզ մի կոնկրետ օրինակ բերել,— ասաց գեներալը, գոհ լինելով, որ այդպիսի մեծ գյուտ է արել,— սրանից երկու օր առաջ Խատվան կայարանով անցնող էշելոնները հաց չստացան, իսկ դուք վաղը կստանաք։ Իսկ հիմա գնանք կայարանի ռեստորանը։

Ռեստորանում գեներալը նորից խոսք բացեց արտաքնոցների, ինչպես և այն մասին, թե որքան զզվելի է, որ երկաթուղու բոլոր գծերի վրա կակտուսներ են տնկված։ Այդ ասելիս նա բիֆշտեքս էր ուտում, և բոլորին թվում էր, թե նա այդ կակտուսներից մեկն է որոճում։

Գեներալը ոտացճանապարհներին այնքան ուշադրություն էր նվիրում, որ կարծես Ավստրո֊Հունգարական միապետության հաղթանակը դրանցից էր կախված։

Այն նոր իրադրության առթիվ, որ ստեղծվել էր Իտալիայի պատերազմ հայտարարելու հետևանքով, գեներալն ասաց, թե Իտալիայի դեմ մղվելիք պատերազմում մեր գերազանցությունը հենց ոտացճանապարհների մեջ է։

Ավստրիայի հաղթանակն ակնհայտորեն բխում էր ոտացճանապարհից։

Գեներալի համար դա պարզ էր։ Հաղթանակի ճանապարհը պետք էր անցնել հետևյալ ռեցեպտով․ երեկոյան ժամը վեցին զինվորները ստանում էն կարտոֆիլով գուլյաշ, ութ և կեսին զորքը ոտացճանապարհում դատարկվում է, իսկ իննին բոլորը գնում են քնելու։ Այդպիսի բանակի առաջ հակառակորդը սարսափահար փախուստ է տալիս։

Գեներալ-մայորը մտածմունքի մեջ ընկավ, մի «օպերաս» վառեց և երկար, երկար նայեց առաստաղին։ Նա տանջալիորեն միտք էր անում, թե էլ ի՛նչ ասի, քանի որ ընկել է այդտեղ, ի՛նչ խրատ կարդա էշելոնի սպաների գլխին։

— Ձեր գումարտակի կորիզը միանգամայն առողջ է,— հանկարծ սկսեց գեներալը, երբ բոլորը կարծում էին, թե նա կշարունակի առաստաղին նայել և լռել։— Ձեր զորամասի անձնակազմը միանգամայն կանոնավոր վիճակում է։ Այն զինվորը, որի հետ ես խոսեցի, իր ուղղամտությամբ և զինվորական կեցվածքով հույս է ներշնչում, որ ամբողջ գումարտակն ևս կկռվի մինչև արյան վերջին կաթիլը։

Գեներալը լռեց և, բազկաթոռի թիկնակին հենվելով, նորիք հայացքը հառեց առաստաղին, ապա քիչ հետո, առանց դիրքը փոխելու, շարունակեց իր ճառը։ Պոդպորուչիկ Դուբը, այդ ստրկահոգի մարդուկը, հետևելով նրան, նույնպես հայացքը հառեց առաստաղին։

— Սակայն ձեր գումարտակը կարիք ունի, որ նրա սխրագործությունները մոռացության չմատնվեն։ Ձեր բրիգադի գումարտակներն արդեն ունեն իրենց պատմությունը, որը պետք է հարստացնի ձեր գումարտակը։ Ձեզ պակասում է մի մարդ, որ ճշտիվ նշեր բոլոր դեպքերը և կազմեր գումարտակի պատմությունը։ Բոլոր թելերը պետք է ձգվեն դեպի այդ մարդը, նա պետք է իմանա, թե ի՛նչ է արել գումարտակի յուրաքանչյուր վաշտը։ Նա պետք է լինի կրթված, այլ ոչ թե դմբո, ոչ թե ավանակ։ Պարոն կապիտան, դուք պետք է գումարտակի համար մի պատմագիր առանձնացնեք։

Ապա նա նայեց պատի ժամացույցին, որի սլաքները նիրհող խմբին հիշեցնում էին, թե արդեն ցրվելու ժամանակն է։

Գծի վրա կանգնած էր տեսչի անձնական գնացքը, և գեներալը պարոն սպաներին խնդրեց իրեն ուղեկցել դեպի իր ննջավագոնը։

Կայարանի պարետը խորը հառաչեց։ Գեներալը մոռացել էր վճարել բիֆշտեքսի և մի շիշ գինու արժեքը։ Նորից ստիպված է գեներալի փոխարեն ինքը վճարել։ Նրա մոտ ամեն օր մի քանի այդպիսի այցելություններ են լինում, որոնց պատճառով արդեն ստիպված է եղել երկու վագոն խոտ վատնել։ Նա հրամայել է այդ վագոնները քշել փակուղի և խոտը ծախել է խոտի մատակարար «Լևայնշտայն» ֆիրմային, ծախել է այնպես, ինչպես արմատի վրա ծախում են հաճարը։ Պետական գանձարանը նույն ֆիրմայից այդ երկու վագոն խոտը նորից գնել է, բայց պարետը ի դեպ ամենայնի վագոնները թողել է փակուղում։ Միգուցե նորից ստիպված լինի խոտը վերավաճառել «Լևանշտայն» ֆիրմային։

Բայց, դրա փոխարեն, Բուդապեշտի կենտրոնական կայարանով անցնող բոլոր զինվորական տեսուչներն ամեն տեղ պատմում էին, թե կայարանի պարետը լավ է ուտեցնում և խմեցնում։

* * *

Հաջորդ օրը առավոտյան էշելոնը դեռ կանգնած էր կայարանում։ Հնչեց ցայգանվագը։ Զինվորները ծորակների մոտ լվացվում էին կաթսայիկների ջրով։ Գեներալն իր գնացքով դեռ չէր մեկնել և գնացել էր ոտացճանապարհները ռևիզիայի ենթարկելու։ Այդ օրը զինվորներն այդտեղ գնում էին համաձայն կապիտան Սագների հետևյալ հրամանի, որ նա արձակել էր գեներալին բավականություն պատճառելու համար. «Schwarmweise unter Kommando der Schwarmkomandanten»[65]։

Ցանկանալով պոդպորուչիկ Դուբին էլ բավականություն պատճառել, կապիտան Սագները նրան օրապահ էր նշանակել։

Եվ այդպես, պոդպորուչիկ Դուբը վերահսկում էր ոտացճանապարհները։ Երկարավուն երկշարք փոսի ձև ունեցող ոտացճանապարհը տեղավորել էր երկու ջոկ։ Զինվորները հավեսով պպզել էին խանդակների վրա, ինչպես ծիծեռնակները Աֆրիկա չվելուց առաջ թառում են հեռագրասյուների լարերին։

Յուրաքանչյուրի ցած իջեցրած շալվարի տակից երևում էին մերկ ծնկները, յուրաքանչյուրի վզից կախված էր գոտին, ասես յուրաքանչյուրը պատրաստ էր կախվելու և միայն հրամանի էր սպասում։

Ամեն ինչում առկա էր զինվորական երկաթյա կարգապահություն և կազմակերպվածություն։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы